07.03.2024
6 րոպե

Նախագծերի կառավարում․ հիմնական մոդելներն ու թրենդերը 2024-ին

Այսօրվա արագ փոփոխվող միջավայրում բիզնեսները ստիպված են անընդհատ կատարելագործել իրենց պրոդուկտներն ու պրոցեսները՝ նոր տեխնոլոգիաներ ինտեգրել, հարմարվել շուկայի պահանջներին և այլն։ Սա նշանակում է, որ կանոնակարգված պրոցեսներին զուգահեռ բիզնեսներն ավելի ու ավելի հաճախ են կարիք ունենում տարբեր նախագծեր իրականացնել։ Այստեղից էլ նախագծերի կառավարման մասնագիտության հանդեպ աճող պահանջարկը։ 

Բիզնեսում արդյունավետ նախագծերի իրականացումը բերում է մի շարք առավելություններ․ 

Նախագծի կյանքի ցիկլը

Հաջողակ նախագծի կառավարումը հեշտ չէ: Հաճախորդների և շահագրգիռ կողմերի տարբեր ակնկալիքների բավարարումը, տարբեր թիմերի կառավարումը և ներգրավված առաջադրանքների մեծ քանակը նշանակում է, որ նախագծի ղեկավարների համար մտածելու շատ բան կա:

Բոլոր նախագծերի իրականացումը կարելի է բերել մեկ ընդհանուր համակարգված շրջանակի, որը կոչվում է «նախագծի կյանքի ցիկլ»: Այն բաղկացած է մի շարք հստակ, բարձր մակարդակի փուլերից:

Նախագիծը փուլերի բաժանելը և դրանց առանձին վերաբերվելը մի քանի առումներով օգուտ է բերում կառավարման գործընթացին: Այն հեշտացնում է շահագրգիռ կողմերի և թիմի անդամների միջև շփումը, պլանավորումն ու ռեսուրսների բաշխումը, օգնում է նվազեցնել ռիսկերը և պահպանում է նախագիծը հունի մեջ: Փուլն ավարտվում է, երբ հանձնվում են հատուկ արտադրանքները: Եկեք արագ դիտարկենք այդ փուլերը։ 

1. Նախաձեռնում (Initiation)

Նախաձեռնման փուլում սահմանվում է նախագծի նպատակը, սպասվող արդյունքներն ու շրջանակը։ Այս փուլում գնահատվում է ծրագրի իրագործելիությունը՝ որոշելու, թե արդյոք այն կարող է հաջողության հասնել ընդունելի գնով և ժամկետներում: Այս փուլի վերջում ստացվող նյութը փաստաթղթերի մի շարք է, որը սահմանում է առաջադրանքների կարգը: Սա ստեղծում է ելակետ, որն անհրաժեշտ է աշխատանքը սկսելու համար, բայց նաև տեղեկատվություն է տրամադրում փոփոխությունները ներառելու գործընթացների մասին, եթե դրանք առաջանան:

Ծրագրի պլանի յուրաքանչյուր փաստաթուղթ ներառում է աշխատանքի տարբեր ասպեկտներ: Դրանք կարող են ներառել հետևյալներից որևէ մեկը.

2. Պլանավորում

Պլանավորման փուլում ստեղծվում է ծրագրի ամբողջ ճանապարհային քարտեզը, ուստի այն պահանջում է առավելագույն կենտրոնացում: Այս փուլը ներառում է խորը հետազոտություն, տեխնիկական պահանջների բացահայտում, սկզբնական փուլում ստեղծված որոշ փաստաթղթերի ճշգրտում և մանրամասն ռազմավարությունների կառուցում: Ծրագրի ղեկավարը սովորաբար մեկնարկային հանդիպում է անցկացնում ծրագրի թիմի հետ՝ նախանշելու նպատակները, ժամանակացույցը և գործընթացները:

3. Իրականացում

Պլանավորմանը հաջորդում է բուն նախագծի իրականացումը։ Այս փուլում նախագծի ղեկավարի դերը թիմի համար արդյունավետ աշխատանքային հոսքերի ստեղծումն է և ծրագրի շահագրգիռ կողմերի միջև համագործակցության պահպանումը:

4. Մոնիտորինգ և վերահսկում

Այս փուլը երբեմն զուգորդվում է կատարման փուլի հետ, քանի որ մոնիտորինգի և վերահսկման գործընթացներն իրականացվում են իրականացման հետ միաժամանակ: Այնուամենայնիվ, դա դիտարկվում է առանձին՝ ընդգծելու մոնիտորինգի կարևորությունը։ Այս փուլը վերաբերում է առաջընթացին հետևելու, զեկուցելու, պրոակտիվ խնդիրների բացահայտմանը և դրանց լուծմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը:

5. Փակում

Սա ծրագրի կյանքի ցիկլի վերջին փուլն է: Այն ներառում է վերջնական արդյունքի պաշտոնական ներկայացումը հաճախորդին: Ծրագրի փակումը սովորաբար ուղեկցվում է արդյունքի փաստաթղթավորմամբ։ 

Նախագծերի կառավարման մոդելները

Տարիների ընթացքում մշակվել են նախագծերի կառավարման տարբեր մեթոդոլոգիաներ՝ տարբեր ոլորտներում կամ նախագծերի տեսակներում ավելի արդյունավետ լինելու համար: 

Թեև գոյություն ունեն մի քանի մոտեցումներ, նախագծի կառավարման մեթոդոլոգիաները կարելի է լայնորեն բաժանել երկու ընտանիքի՝ «ավանդական» և Agile:

Ավանդական մոդելներ

Ավանդական մոդելները հետևում են ավելի կոշտ, երկարաժամկետ գործընթացին: Դրանք բնութագրվում են ավելի դանդաղ հետադարձ կապով, թիմի անդամների համար ֆիքսված դերերով,  գործընթացների և գործիքների առաջնահերթությամբ:

Այս հատկությունների շնորհիվ ավանդական մեթոդները հակված են լավ աշխատել լավ սահմանված նախագծերի համար՝ սահմանափակ, լավ հասկանալի փոփոխականներով:

Ավանդական մեթոդով նախագծերն ընթանում են գծային, միակողմանի ձևով, որտեղ յուրաքանչյուր փուլ ավարտվում է մինչև հաջորդ փուլ անցնելը։ Այն նաև անվանում են Waterfall` ջրվեժ։ Այս մեթոդը շեշտը դնում է ճշգրիտ պլանավորման և վերահսկողության վրա և ծագում է արտադրական և շինարարական ոլորտներից։ 

Agile մոդելներ

Agile մոդելները ներառում են փոփոխության արագ և կրկնվող արձագանքներ: Դրանք բնութագրվում են ավելի արագ հետադարձ կապով, թիմային համագործակցությամբ և անհատների և փոխազդեցությունների առաջնահերթությամբ:

Agile մոտեցումները ցիկլային, կրկնվող ընթացակարգեր են և սովորաբար օգտագործում են «fast tracking» կոչվող տեխնիկան, որտեղ ավանդական փուլերը կարող են ընթանալ միաժամանակ:

Այս մոդելները վերջին տասնամյակների ընթացքում ձեռք են բերել ժողովրդականություն, քանի որ դրանք թույլ են տալիս ավելի ճկուն լինել փոփոխական միջավայրում։ Agile մեթոդները սկիզբ են առել ծրագրային ապահովումների մշակման ոլորտից, բայց հիմա տարածվել են նաև այլ բիզնեսներում։ 

Նախագծերի կառավարումը ծրագրային ապահովման միջոցով

Դժվար է պատկերացնել որևէ գործունեություն առանց ծրագրային ապահովումների կողմից ավտոմատացման։ Նախագծերի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար այսօր օգտագործվում են տարբեր ծրագրեր, որոնք օգնում են  նախագծի գնահատման, պլանավորման, բյուջետավորման, ժամանակի և ռեսուրսների կառավարման և հաղորդակցության պրոցեսներում։ Ծրագրային ապահովումները նաև տրամադրում են մանրամասն հաշվետվություններ և վերլուծություն, ինչը նախագծերի կառավարումը բարձրացնում է նոր մակարդակի։ 

Ահա հիմնական առավելությունները, որոնք տալիս է որակյալ ծրագրային ապահովումը․ 

Տեղեկատվության մեկ աղբյուր – Երբ տվյալները ցրված են նախագծում ներգրավված տարբեր բաժիններում, դա հանգեցնում է նրան, որ տեղեկատվությունը դառնում է ոչ ճշգրիտ կամ թերի: Նախագծի կառավարման ծրագիրը միավորում է տվյալները և այն դարձնում է ավելի հասանելի թիմի բոլոր անդամների համար:

Ճշգրիտ առաջընթացի հետևում – Նախագծի կառավարման ծրագիրը տրամադրում է նախագծի ամբողջական պատկեր՝ ցույց տալով առաջադրանքների առաջընթացը: Սա ոչ միայն վերացնում է կարգավիճակի երկարատև թարմացումների անհրաժեշտությունը, այլև նախազգուշացնում է, երբ ինչ-որ բան ուշադրության կարիք ունի:

Թվային գործիքներ – Ավելի համապարփակ ծրագրակազմը ներառում է նախագծի կառավարման գործիքների թվային տարբերակները, ինչպիսիք են Gantt աղյուսակը, PERT աղյուսակը, հաշվետվությունների վահանակը, առաջադրանքների ցուցակը և Kanban տախտակը: Սրանք կարող են ինքնաբերաբար թարմացվել և փոփոխություններն անմիջապես հաղորդվել թիմի մնացած անդամներին:

Ավտոմատ հաշվետվություններ – Քանի որ նախագծերի կառավարման ծրագիրը հավաքում է բոլոր հասանելի տվյալները մեկ լուծման մեջ, այն կարող է հեշտությամբ առաջընթացի հաշվետվություններ ստեղծել տարբեր ձևաչափերով, ըստ պահանջի:

Անխափան աշխատանք – Ամպային լուծումները թույլ են տալիս թիմի անդամներին մուտք գործել և աշխատել ցանկացած համակարգչով, նույնիսկ եթե նրանց ամենօրյա համակարգիչը անգործության է մատնված կամ եթե նրանք շարժման մեջ են:

Նախագծերի կառավարման տենխնոլոգիաների ապագա թրենդերը

Նախագծերի կառավարման ոլորտը նույնպես ենթարկվում է տեխնոլոգիական հեղափոխության ազդեցությանը։ Պրոֆեսիոնալ նախագծերի ղեկավարները պետք է միշտ ուշադրություն դարձնեն իրենց ոլորտում տեխնոլոգիական նորամուծություններից, որպեսզի կատարելագործեն իրենց պրոյեկտների արդյունավետությունը։ 

Արհեստական բանականություն (AI) և տվյալների վերլուծություն

AI-ը և մեքենայական ուսուցումը (ML) հսկայական ազդեցություն են ունեցել ժամանակակից բազմաթիվ ոլորտներում, որտեղ մեծ ծավալով տվյալներ են գեներացվում և կուտակվում։ Այդպիսի ոլորտ է նաև նախագծերի կառավարումը։ 

Նախագծերի կառավարման ծրագրերը գեներացնում են հսկայական ծավալի տվյալներ, որոնց մեքենայական վերլուծությունը կարող է կարևոր վիճակագրական տվյալներ հաղորդել պրոյեկտների մասին։ Ոլորտի գրեթե բոլոր առաջնորդները կարծում են, որ դա ազդեցություն կունենա նախագծերի կառավարման մեթոդների վրա: Շատ գործընթացներ, ինչպիսիք են առաջադրանքների պլանավորումը և որոշումների կայացումն ու ռիսկերի կառավարումը, կսկսեն իրակնացվել արհեստական բանականության օժանդակությամբ։ 

Հիբրիդային նախագծերի կառավարման մոդելներ

Սա, թերևս, ամենացայտուն թրենդն է ժամանակակից նախագծերի կառավարման ոլորտում։ Դինամիկ բիզնես ոլորտը քիչ տեղ է թողել ավանդական Waterfall մեթոդի կիրառման համար։ Մյուս կողմից՝ պլանավորման և բյուջետավորման անհրաժեշտություն կա բոլոր խոշոր նախագծերում։ Կազմակերպությունները միշտ փնտրում են նախագծերի կառավարման այնպիսի մոդելներ, որոնք միաժամանակ կապահովեն անհրաժեշտ ճկունությունն ու ավանդական մեթոդների առավելությունները։ 

Օրինակ՝ նախագծի պլանը կարող է մանրակրկիտ կազմված լինել Waterfall-ի կանոններին համապատասխան, բայց նաև պարբերաբար վերանայվել և թարմացվել ծրագրի ողջ ընթացքում:

Հեռավար աշխատանքի ավելացում

Որպեսզի պատկերացնենք, թե ինչքան է ավելացել հեռավար աշխատանքի տեսակարար կշիռը, բավական է նշել, որ 2021 թվականի ապրիլի դրությամբ ԱՄՆ-ի աշխատակիցների 52%-ն աշխատում էր հեռակա կարգով:

Նախագծերի կառավարման մեջ ևս պետք է հաշվի առնել հեռավար աշխատանքի առանձնահատկությունները։ PMS-ներն այստեղ ևս օգնում են հաղորդակցության և համագործակցության գործում:

Էմոցիոնալ ինտելեկտի (EI) կարևորության բարձրացում

Իսկ ի՞նչ կապ ունի էմոցիոնալ ինտելեկտը տեխնոլոգիական թրենդների հետ։ Քանի որ նախագծերը դառնում են ավելի բարդ և փոխկապակցված, իսկ թիմերը դառնում են ավելի բազմազան և ցրված, նախագծերի ղեկավարները պետք է զարգացնեն իրենց համագործակցության և հաղորդակցման հմտությունները, ինչպես նաև էմպատիայի և մարդկանց հետ հարաբերություններ ստեղծելու ունակությունները։ 

Ահա այսպես, տեխնոլոգիական առաջընթացը բերում է ճկուն հմտությունների կարևորության աճին։ 

Նախագծեր իրականացնում են բոլոր բիզնեսները։ Արդյունավետ նախագծերի իրականացման հմտություններն օգնում են նրանց ավելի արագ առաջ գնալ և հաղթել մրցակցության մեջ։ Ժամանակակից տեխնոլոգիաներն ու բիզնես միջավայրի բարդացումն իրենց ազդեցությունն են թողնում այս ոլորտի վրա՝ ստիպելով նրան որդեգրել նոր տեխնոլոգիաներ։ Բայց միևնույն ժամանակ դա բերում է նախագծերի բարդացմանը և նախագծերի ղեկավարի հանդեպ պահանջների մեծացմանը։ 

Այնպես որ, նախագծերի կառավարման մասնագիտությունը շարունակելու է մեծ պահանջարկ ունենալ թե՛ տեխնոլոգիական, թե՛ ավանդական ոլորտներում։ 

Եթե նպատակ ունեք նոր կարիերա սկսել Project Management-ի ոլորտում, կարող եք դիտարկել BDG-ի կողմից կազմակերպվող Project Management Fundamentals և Agile Project Management Essentials դասընթացները։ 

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Agile Project Management Essentials

Agile PM ուսումնասիրում 0-ից Scrum և Kanban-ի ուսումնասիրում Գործնական դասընթաց Հարցազրույցի նախապատրաստություն
Course-image
տեսնել ավելին
Course-image
Մեկնաբանություն