Scrum vs. Kanban. Ո՞րն է Տարբերությունը
Project Management-ի ոլորտում բազմաթիվ Framework-եր (շրաջանակներ) են օգտագործվում աշխատանքի պլանավորման և կազմակերպման համար։ Դրանցից ամենատարածվածները Scrum-ն ու Kanban-ն են։
Այս հոդվածում քննարկելու ենք Scrum-ի և Kanban-ի մոտեցումները, աշխատանքի տրամաբանությունն ու գործիքակազմը, ինչպես նաև կպարզենք՝ արդյոք դրանք իրար բացառում են, թե կարող են օգտագործվել զուգահեռ։
Agile Project Management, Scrum, Kanban: կարճ ակնարկ
Մինչ Scrum-ին և Kanban-ին անցնելը՝ արագ վերհիշենք, թե ինչ է Agile Project Management-ը։
Agile Project Management-ը պրոդուկտի ստեղծման նախագծի կառավարման մեթոդոլոգիա է, որն ուղղված է հաճախորդի ցանկությունների բավարարմանը՝ շարունակական փուլային փոփոխությունների շնորհիվ։ Հաճախորդ ասելով՝ այստեղ նկատի ունենք պատվիրատուին, սպառողին, օգտագործողին կամ այն մարդուն, ում հաշվետու ենք։
Agile մեթոդոլոգիան ընդունում է, որ նախագծի իրականացման պահանջները փոփոխվում են, և մեթոդաբանություն է տրամադրում ինքնակազմակերպվող թիմերին՝ փոփոխություններին արագ արձագանքելու և շարունակական բարելավման համար։
Agile-ը հիմնված է Agile Manifesto-ում տեղ գտած 12 հիմնական սկզբունքների վրա։ Դրանք ուղեցույց են բոլոր այն թիմերի համար, ովքեր որդեգրել են Agile մեթոդոլոգիան։ Սակայն այդ սկզբունքներն աշխատանքում կիրառելու համար մեզ անհրաժեշտ է որոշակի գործիքակազմ կամ Framework։ Հենց այստեղ է, որ առաջ են գալիս Scrum-ը և Kanban-ը։
Ըստ կառավարման Scrum մեթոդի՝ խոշոր և բարդ նախագծերի իրականացման համար պրոդուկտի ստեղծման ընթացքը բաժանվում է շատ փոքր փուլերի, որոնք հնարավոր է իրականացնել 1-4 շաբաթվա ընթացքում (հիմնականում՝ երկու)։ Յուրաքանչյուր փուլից հետո արտադրանքը տրամադրվում է օգտագործողին՝ հետադարձ կապի համար։
Նրանց արձագանքից ելնելով՝ թիմը որոշում է կատարվելիք փոփոխությունները կամ հետագա զարգացման ընթացքը։ Ընթացիկ դժգոհությունների դեպքում հնարավոր է վերադառնալ նախորդ փուլերին և իրականացնել համապատասխան փոփոխություններ։ Scrum Framework-ն ի սկբանե մշակվել է ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող և Agile-ով աշխատող թիմերի համար։
Kanban-ը հիմնվում է աշխատանքի վիզուալիզացիայի և ընթացքի մեջ գտնվող առաջադրանքների արդյունավետ կառավարման վրա, որի վերջնական նպատակն է առավելագույնի հասցնել արդյունավետությունը (կամ հոսքը): Kanban-ով աշխատող թիմերը կենտրոնանում են նախագծի իրականացման ժամանակի կրճատման վրա: Kanban-ի հիմնական գործիքը Kanban board-ն է, որտեղ վիզուալիզացվում են բոլոր առաջադրանքները։ Ի տարբերություն Scrum-ի՝ Kanban-ը ճապոնական մենեջմենթից է եկել։
Scrum | Kanban | |
Ծագում | Ծրագրային ապահովման մշակում | Lean արտադրություն |
Գաղափարախոսություն | Ինքնակազմակերպվել, որոշել առաջնահերթությունները և սովորել փորձի միջոցով՝ անընդհատ բարելավելով պրոդուկտը | Վիզուալիզացնել ընթացքի մեջ գտնվող աշխատանքը և անընդհատ աշխատել ավելի արագ արդյունք ապահովելու վրա |
Աշխատանքի ռիթմը | Կանոնավոր, ֆիքսված երկարությամբ սպրինտներ | Շարունակական հոսք |
Հանձնարարում | Հանձնարարումը կատարվում է սպրինտերի մակարդակով | Յուրաքանչյուր աշխատակցի “քաշում” է նոր առաջադրանք՝ նախորդն ավարտելուն պես |
Գործիքներ | Սպրինտի պլանավորում, ամենօրյա stand-up, ներ, սպրինտի վերանայում, սպրինտի retrospective | Աշխատանքի վիզուալիզացիա, ընթացքի մեջ աշխատանքի սահմանափակում, հոսքի կառավարում և հետադարձ կապի ցիկլեր |
Դերեր | Product Owner, Scrum Master, Development Team | Հստակ պահանջվող դերեր չկան |
Scrum Framework
Scrum-ի դեպքում թիմը թողարկում է որոշակի արժեքավոր աշխատանք մինչև յուրաքանչյուր սպրինտի ավարտը: Scrum-ը կառուցված է էմպիրիզմի վրա՝ կենտրոնանալով աշխատանքի փոքր աստիճանական բարելավումների վրա։ Այն հնարավորություն է տալիս անընդհատ հետադարձ կապ ստանալ հաճախորդներից և որոշել, թե ինչ եք անելու հաջորդ սպրինտերին։
Scrum-ի աշխատանքի ռիթմը
Scrum-ի հիմքը սպրինտերն են։ Սպրինտը 1-4 շաբաթ (հիմնականում՝ 2) տևողությամբ պլան է, որը նպատակ ունի որևէ վերջնական արդյունք ստանալ։ Սպրինտի կառավարման համար օգտագործվում են հետևյալ Event-ները․ սպրինտի պլանավորում, ամենօրյա հանդիպումներ (stand-ups), սպրինտի վերանայում և հետահայաց հանդիպումներ (retrospectives)։
Սպրինտի պլանավորումը հանդիպում է, որտեղ պլանավորվում է առաջիկա սպրինտի ընթացքում իրականացվելիք աշխատանքը և այն բաժանվում է թիմի մեջ։ Ամենօրյա հանդիպումները թույլ են տալիս միշտ ձեռքը պահել զարկերակին և հետևել սպրինտի ընթացքին։ Սպրինտի վերանայումը դրա ամփոփումն ու արդյունքների ներկայացումն է հաճախորդին։ Իսկ Հետահայաց հանդիպումները թույլ են տալիս վերլուծել արդեն ավարտված սպրինտ/երի արդյունավետությունը, խնդիրները և հետևություններ անել՝ առաջիկա սպրինտերն ավելի արդյունավետ դարձնելու համար։
Այսպիսի աշխատանքային ռիթմը թույլ է տալիս բարդ աշխատանքները բաժանել ավելի փոքր կտորների և դրանք արագ իրականացնել։ Արդյունքում ընդհանուր աշխատանքի արդյունավետեությունը բարձրանում է, քանի որ թիմը կենտրոնանում է հստակ խնդրի լուծման վրա։ Բացի այդ՝ սպրինտերով աշխատանքը թույլ է տալիս ավելի ճկուն լինել և փոխել աշխատանքների ուղղվածությունը, եթե ինչ-որ պահից դրա կարիքն առաջանա։
Scrum-ի դերերը
Scrum-ն ունի երեք հստակ սահմանված դերեր.
- Scrum Master։ Նա թիմի անդամներին ներկայացնում է Scrum-ի սկզբունքները, աշխատանքի բաժանման հնարավոր տարբերակները և այլն։ Scrum Master-ները պատասխանատու են մոտիվացնել աշխատակիցներին, ստեղծել բարենպաստ միջավայր՝ աշխատելու և միջթիմային հաղորդակցությունը զարգացնելու համար։
- Product Owner։ Այս դերը կապող օղակ է սպառողների և ծրագրավորողների թիմի միջև (Developmen Team)։ Նա շփվում է հաճախորդի հետ՝ նրա կարիքները բացահայտելու և պրոդուկտի նկարագիրը ստանալու համար։ Դրա հիման վրա նա ստեղծում է պրոդուկտի նկարագիր-ուղեցույց (roadmap)։ Product Owner-ը վարում է backlog-ը, որտեղ հավաքվում է պրոդուկտի պահանջները, անհրաժեշտ փոփոխությունները և այլն։ Ամբողջ հավաքագրված ինֆորմացիան Product Owner-ը ներկայացնում է թիմին՝ աշխատանքը պլանավորելու և իրականացնելու համար։
- Development Team։ Սա ծրագրային ապահովումը մշակող ծրագրավորողների թիմն է։ Թիմի յուրաքանչյուր անդամ սպրինտի պլանավորման ժամանակ ստանում է իր առանձին պարտականությունները։ Development Team-ը ինքնակազմակերպվող և ինքնուրույն որոշումներ կայացնող թիմ է, որն ունի հաղորդակցման հնարավորություն այլ մասնագիտական թիմերի հետ։
Kanban Framework
Kanban-ն օգնում է վիզուալիզացնել աշխատանքը, սահմանափակել ընթացիկ աշխատանքը (WIP) և արագ տեղափոխել աշխատանքը «Doing»-ից «Done»:
Kanban-ը հիանալի գործիքակազմ է այն թիմերի համար, որոնք անընդհատ ստանում են տարբեր առաջնահերթության և ծավալի մուտքային հարցումներ:
Kanban-ի աշխատանքի ռիթմը
Kanban-ը հիմնված է շարունակական աշխատանքային հոսքի կառուցվածքի վրա, որը թիմերին դարձնում է արագաշարժ և պատրաստ՝ հարմարվելու փոփոխվող առաջնահերթություններին: Միավոր աշխատանքն այստեղ ներկայացվում է քարտերով, որոնք տեղավորում են Kanban տախտակի վրա մի քանի սյունակով։ Հիմնական սյունակներն են․ անելիքներ (To Do), ընթացքի մեջ (In Progress), վերանայում (In Review), արգելափակված (Blocked), կատարված (Done):
Kanban-ը թույլ է տալիս փոփոխել և ավելացնել սյունակները՝ կախված ձեր պրոյեկտի առանձնահատկություններից։
Թողարկման մեթոդաբանություն
Kanban-ում թարմացումները թողարկվում են, երբ դրանք պատրաստ են, առանց կանոնավոր ժամանակացույցի կամ կանխորոշված ժամկետների:
Տեսականորեն Kanban-ը չի նախատեսում ֆիքսված ժամանակ առաջադրանքը կատարելու համար: Եթե առաջադրանքը ավարտվի ավելի վաղ (կամ ավելի ուշ), այն կարող է թողարկվել ըստ անհրաժեշտության՝ առանց սպասելու թողարկման կարևոր իրադարձության, ինչպիսին է սպրինտի վերանայումը Scrum-ում:
Kanban-ի դերերը
Kanban-ի board-ը պատկանում է ամբողջ թիմին: Ամբողջ թիմի հավաքական պատասխանատվությունն է՝ համագործակցել և կատարել տախտակում առկա առաջադրանքները: Այստեղ կանխորոշված դերեր չկան։ Սակայն որոշ թիմեր ներգրավում են Agile Coach՝ աշխատանքի ընթացքն արագացնելու համար։
Kanban vs Scrum. ո՞ր Framework-ը նախընտրել
Scrum-ն էլ, Kanban-ն էլ Agile մեթոդոլոգիայում լայնորեն կիրառվող գործիքակազմեր են։ Երկուսն էլ ունեն իրենց դրական և բացասական կողմերը։
Իրականում դրանք իրար չեն բացառում և կարող են օգտագործվել համատեղ՝ կախված նպատակներից և տեսակից։ Հարյուրավոր թիմեր օգտագործում են հիբրիդային մոդելներ, որոնք կիրառում են ինչպես Scrum-ի, այնպես էլ Kanban-ի վրա սկզբունքներ:
Օրինակ՝ դուք կարող եք աշխատել Scrum-ի մեթոդով, բայց կիրառել Kanban board-ը սպրինտի ընթացքում իրականացվող առաջադրանքներին հետևելու համար։ Project Management-ի ավտոմատացմանն ուղղված ծրագրային ապահովումները թույլ են տալիս համատեղել այս երկու մեթոդոլոգիաները և հասնել առավելագույն արդյունավետության։ Այդպիսի հիբրիդ մոտեցումը հաճախ անվանում են Scrumban, որը խորհրդանշում է երկու Framework-երի սկզբունքների միաձուլումը։
Իսկ եթե հետաքրքրված եք Agile Project Management-ում նոր կարիերա սկսելով, ապա դիտարկեք BDG-ի կողմից կազմակերպվող Agile PM Essentials դասընթացը։ Սա երկամսյա պրակտիկ դասընթաց է, որի ընթացքում ուսումնասիրում ենք թե՛ Scrum-ը, թե՛ Kanban-ը, ինչպես նաև մի շարք այլ գործիքներ և հմտություններ։