23.01.2024
5 րոպե

DevOps Engineer։ Պարտականություններն ու Անհրաժեշտ Հմտությունները

DevOps Engineer-ը ՏՏ ոլորտում համեմատաբար նոր մասնագիտություն է, բայց արդեն բավականին մեծ տարածում ունի։ Պատճառն այն է, որ տեխնոլոգիական ոլորտի ընկերություններն ավելի ու ավելի շատ են որդեգրում DevOps-ի սկզբունքներն իրենց աշխատանքում։ DevOps Engineer-ը հետաքրքիր և բազմակողմանի մասնագիտություն է, որը ներառում է ծրագրավորողի, համակարգերի օպերատորի և ավտոմատացման փորձագետի ֆունկցիաներ։ Եկեք վերլուծենք, թե կոնկրետ ինչ պարտականություններ ունեն այս մասնագետները և ինչ հմտություններ են անհրաժեշտ նրանց։ 

DevOps Engineer-ի ընդհանուր աշխատանքային պարտականությունները

Նախ հակիրճ սահմանենք, թե ինչ է DevOps-ն ընդհանրապես։ DevOps-ը մշակութային փիլիսոփայության, պրակտիկաների և գործիքների համադրություն է, որն ուղղված է հավելվածները մշակելու և ծառայությունները մատուցելու կազմակերպության կարողությունն արագացնելուն և զարգացնելուն։ Այս արագությունը կազմակերպություններին հնարավորություն է տալիս ավելի լավ սպասարկել իրենց հաճախորդներին և ավելի արդյունավետ մրցակցել շուկայում: 

DevOps Engineer-ի խնդիրն է ներդնել և սպասարկել անհրաժեշտ գործիքներն ու տեխնոլոգիաները՝ ծրագրային ապահովման մշակման անխափան և արագ պրոցեսն ապահովելու համար։ DevOps Engineer-ի հստակ պարտականությունների շրջանակ առանձնացնելը շատ բարդ է, քանի որ այն կարող է տարբերվել՝ կախված ընկերությունից և ոլորտից։ Նրանց հիմնական պարտականությունների շրջանակը ներառում է․ 

  • Ծրագրային ապահովման փոփոխությունների տեղակայման համար պահանջվող ժամանակը նվազեցնելուն ուղղված աշխատանքներ;
  • CI (շարունակական ինտեգրում) համակարգերի և խողովակաշարերի կառավարում;
  • Ավտոմատացված ծրագրաշարերի ստեղծում և փորձարկում;
  • Ենթակառուցվածքների նախագծում և ներդրում;
  • Ենթակառուցվածքների կառուցման և սպասարկման ավտոմատացում;
  • Մուտքերի և մոնիտորինգի համակարգերի կառավարում և կատարելագործում;
  • Ծրագրավորման թիմին ինքնասպասարկման գործիքներրով ապահովում՝ համակարգերի տրամադրման, կոդերի տեղակայման և թեստերի իրականացման համար:

Սա հավանական առաջադրանքների խումբ է, որոնց հաճախ կհանդիպեք աշխատանքային նկարագրություններում։ 

Ինչի՞ց սկսել DevOps Engineer-ի կարիերան

DevOps-ի հիմնական նպատակներից մեկն է օգնել թիմերին ավելի լավ աշխատել միասին՝ կատարելագործված գործիքների, գործընթացների և ավտոմատացման միջոցով: Դրան հասնելը նշանակում է, որ դուք պետք է հասկանաք ավանդական «ծրագրային ապահովման մշակման խնդիրները» և այն, ինչը կարող է այն ավելի լավը դարձնել: Նման աշխատանք իրականացնելու համար ցանկալի է ունենալ որոշակի աշխատանքային փորձ տեխնոլոգիական թիմերում, որպեսզի պատկերացնեք դրանց առանձնահատկությունները։ 

DevOps Engineer-ի դերը շատ լավ կարող են վերցնել նախկին QA Engineer-ները, Cloud Sysadmin-ները, ծրագրավորողները և այլն։ 

Բայց պետք չի բացառել զրոյից այս ոլորտ մտնելու հնարավորությունը։ Պարզապես այդ դեպքում պետք է փնտրել աշխատանք ավելի փոքր թիմերում, որոնք դեռ DevOps մոտեցումների ինտեգրման ճանապարհի սկզբում են, և DevOps մասնագետից պահանջները շատ չեն։ 

Նման ընկերությունում դուք հնարավորություն կունենաք աճել և փորձ հավաքել ընկերության հետ զուգահեռ։ 

Եթե հետաքրքրված եք DevOps Engineer-ի աշխատանքով, ապա կարող եք սկսել BDG-ի DevOps սկսնակների համար դասընթացից։ 

Ի՞նչ սովորել DevOps ինժեների աշխատանքի համար

Քանի որ DevOps-ը շատ բազմաբնույթ մասնագիտություն է, դժվար է թվարկել այն բոլոր հմտությունները, որոնք ձեզ անհրաժեշտ կլինեն ցանկացած հնարավոր աշխատանքի համար: Այնուամենայնիվ, մենք կարող ենք թվարկել մի շարք հիմունքներ, որոնք դուք պետք է իմանաք DevOps-ի հետ կապված ցանկացած աշխատանքի համար:

  1. DevOps-ի սկզբունքներն ու մտածելակերպը – Նախքան գործիքներ սովորելը՝ դուք պետք է իմանաք, թե ինչ խնդիրներ է փորձում լուծել DevOps-ը և ինչպիսին են DevOps-ի տիպիկ աշխատանքային հոսքերն ու օրինաչափությունները: 
  2. Linux միջին մակարդակի ադմինիստրատոր – Իհարկե, կան այլ օպերացիոն համակարգեր, բայց Linux-ն ամենակիրառելին է ամպային տեխնոլոգիաների մեջ: Դուք պետք է կարողանաք ստեղծել, պահպանել և անջատել (troubleshoot) Linux սերվերը: Լավ կլինի տիրապետել նաև մի քանի գործիքների, որոնցով կարելի է կառավարել շատ սերվերներ (Ansible, Terraform, Pulumi): 
  3. Ցանցի մասին հիմնավոր գիտելիքներ – TCP/IP-ը, փաթեթները, երթուղիչները, NIC-ները, անջատիչները, ստանդարտ TCP և UDP պորտերը, պրոքսիները, firewalls-ը, IPv4-ն ընդդեմ IPv6-ի և DNS-ը պարտադիր են: Ամեն ինչ հաղորդակցվում է՝ օգտագործելով այս հիմունքները, և դրանք ձեր ձեռքի հինգ մատի պես իմանալը ձեզ կծառայի ձեր ողջ կարիերայի ընթացքում:
  4. Բաշխված համակարգերի նախագծում (Distributed Systems Design) – Անհրաժեշտ է պատկերացնել, թե ինչպես են վեբ հավելվածները “խոսում” տվյալների բազաների հետ, և ինչպես են աշխատում ամպային ծառայությունները ձեր հավելվածի հետ: Մենք այլևս չենք տեղադրում հասարակ սերվեր՝ մեկ կայքէջով և մեկ տվյալների բազայով: Ժամանակակից լուծումները պահանջում են տասնյակ փոքրիկ կտորներ, որոնք բոլորն օգտագործում են ցանցային կապը միասին գործելու համար: «Լավ կամ վատ» բաշխված համակարգերի նախագծման տարբերությունը իմանալը կենսական նշանակություն ունի:
  5. Git տարբերակի կառավարման գործիքի տիրապետում – Դուք դա կօգտագործեք DevOps-ի մեջ ձեր գրեթե ամբողջ աշխատանքի համար: Այսօր դա անելու ամենադյուրին ճանապարհն է սովորել GitHub-ը (git ստանդարտում ֆայլերը պահելու բազմաթիվ վայրերից մեկը) և «GitHub Flow» աշխատանքային հոսքը:
  6. Ամպային ծառայություններից մեկին տիրապետում – Ձեզ հարկավոր չէ իմանալ բոլոր «մեծ երեք» Cloud-ները (AWS, Azure, Google): Ընտրեք մեկը և հմտացեք դրանով աշխատանքի մեջ։ 
  7. Ընտրեք ձեր առաջին ծրագրավորման լեզուն և սովորեք այն հնարավորինս լավ: DevOps-ը միշտ չէ, որ ծրագրավորման հմտություններ է պահանջում, բայց դուք հաճախ կօգտագործեք այլ մարդկանց կոդը: Այնպես որ կոդ իմանալը կարևոր է։ Խորհուրդ ենք տալիս Python-ը, JavaScript/Node.js-ը կամ Go-ն՝ որպես ձեր առաջին ծրագրավորման լեզու:
  8. Սովորեք, թե ինչպես ավտոմատացնել Linux CLI-ն Bash սկրիպտներով: Նրանք ամենուր են:
  9. Եվ վերջապես հմտացեք CI/CD գործիքների մեջ: Այս գործիքները ծրագրավորման ավտոմատացման, թեստավորման և գործարկման հիմքն են։ 

Արդյո՞ք DevOps Engineer դառնալու համար անհրաժեշտ է ծրագրավորող լինել

DevOps Engineers-ի ամենօրյա առաջադրանքների մեծ մասը չի լինի ծրագրային ապահովման նոր կոդ գրելը, բայց աշխատանքի մեծ մասը կապված է ուրիշների գրած կոդը հասկանալու հետ: Որքան լավ լինեք ծրագրային ապահովման նախագծման մեջ, այնքան ավելի լավ կիմանաք, թե ինչպես ճիշտ կառուցել, փորձարկել և տեղակայել այդ ծրագրաշարը DevOps-ի աշխատանքում:

Այնպես որ, եթե դուք այլ background ունեք, ապա ծրագրավորման որևէ լեզու սովորելը ձեր առաջնային խնդիրներից մեկը կլինի։ Ճիշտ է նաև հակառակը։ Եթե դուք ծրագրավորումից եք եկել DevOps, ապա ձեր առաջնային խնդիրը համակարգերի ճարտարապետության և Operations հմտությունները զարգացնելը կլինի։ 

DevOps ինժեներ, թե SRE (կայքի հուսալիության ինժեներ)

Դուք հավանաբար լսել եք SRE-ի (Site Reliability Engineer) հաստիքի մասին, որոնք ավելի տարածված են դառնում այն ​​թիմերում, որոնք արդեն ունեցել են անցել են DevOps մոտեցումներով աշխատանքին: Հասուն տեխնոլոգիական կազմակերպություններում, որոնք ապրում և շնչում են DevOps-ի սկզբունքներով, հաճախ անհրաժեշտություն է առաջանում ծրագրավորողների, որոնք ավելի շատ ներգրավված են արտադրական գործառնություններում:

SRE-ները կենտրոնացած են ոչ թե պրոդուկտի ֆունկցիոնալի վրա, այլ աշխատող պրոդուկտի/հավելվածի հուսալիության բարձրացման վրա: Նրանք նույնպես աշխատում են DevOps սկզբունքների համաձայն:

Google-ը հայտնի է SRE-ների մեծ թիմով։ Ինչպես իրենք են նշում՝ 

«SRE-ները կենտրոնացած են համակարգերի նախագծման և շահագործման բարելավման ուղիներ գտնելու վրա՝ դրանք ավելի մասշտաբային, հուսալի և արդյունավետ դարձնելու համար»:

Google-ն ունի նաև SRE-ների մասին լավագույն տեղեկությունները՝ Google SRE գրքում:

Այնուամենայնիվ, նրանց աշխատանքային դերը հատուկ է արտադրական գործառնությունների բարելավմանը, այլ ոչ թե ընդհանուր DevOps Engineer-ի պարտականություններին։ Այլ կերպ ասած՝ SRE-ներն ավելի նեղ մասնագիտացում են։  DevOps Engineer-ն իր աշխատանքի ընթացքում կարող է համագործակցել նրանց հետ կամ իրականացնել նրանց ֆունկցիաների մի մասը։ 

Եվ այսպես, DevOps-ը որպես աշխատանքի մոտեցում և որպես մասնագիտություն դեռևս բավականին երիտասարդ է և զարգացման երկար ճանապարհ ունի։ Կարելի է ասել, որ DevOps ինժեներների հանդեպ պահանջները փոփոխվում են տարեցտարի, քանի որ տեխնոլոգիաներն արագ են զարգանում։ Բայց մի բան հաստատ է․ DevOps Engineer-ը առաջիկա տարիների ՏՏ ոլորտի ամենապահանջված մասնագիտություններից է լինելու։ 

Այնպես որ, եթե նոր կարիերա սկսելու նպատակ ունեք, անպայման դիտարկեք մեր դասընթացները DevOps-ի և ծրագրավորման այլ ուղղությունների թեմաներով։ 

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություն