Ծրագրավորման ապագան։ Արդյոք AI-ը կփոխարինի ծրագրավորողներին
Վերջին մեկ տարվա ընթացքում արհեստական բանականության գործիքները, մասնավորապես Chat GPT4-ը, մեծ տարածում գտան բոլոր ոլորտներում։ Հիմա AI գործիքները կիրառվում են նաև ծրագրավորման մեջ։ Արհեստական բանականության մեծ թափով զարգացումը մասնագետների մոտ մի շարք հարցեր է առաջացնում։
- Արդյո՞ք AI-ն ապատայում կփոխարինի ինձ
- Արդյո՞ք այն մասնագիտությունը, որը հիմա սովորում եմ կդառնա ոչ ակտուալ
Այս հոդվածը կօգնի ավելի լավ պատկերացնել ծրագրավորման կանխատեսվող զարգացումները մոտակա 10 տարվա ընթացքում։ Հոդվածում խոսելու ենք այս թեմաներով․
- Ինչ է կարող և ինչ չի կարող անել AI-ը ծրագրավորման մեջ
- Ինչպիսի զարգացման հեռանկար ունի արհեստական բանականությունը և ծրագրավորողը մոտակա 10 տարում
- Ծրագրավորման որ լեզուները ակտուալ կլինեն մինչև 2030թ․
Մի քիչ վիճակագրություն
Ըստ 2023 Developer Survey-ի Միացյալ նահանգներում ծրագրավորողների 44%-ն իր աշխատանքում օգտագործում է արհեստական բանականությունը, ևս 26%-ը պլանավորում է սկսել օգտագործել այն։ Հարցման մասնակիցները նշում են, որ AI գործիքների կիրառումը օգնում է բարձրացնել սեփական արտադրողականությունը և աշխատանքն ավելի արագ կատարել։
Բայց վիճակագրությունը ցույց է տալիս նաև, որ արհեստական բանականության կողմից իրականացված աշխատանքների ճշգրտությանը վստահում են օգտագործողների միայն 40-%-ը։ Մեծ մասը դժգոհում է, որ կոպիտ սխալներից խուսափելու համար մշտապես ստուգելու և շտկումներ անելու անհրաժեշտություն կա։
Իսկ Forbs Advisor 2023թ․ արդյունքներից պարզ է դառնում որ AI գործիքների սպառողների 75%-ը դժգոհում է, որ արհեստական բանականության կողմից տրված ինֆորմացիան հաճախ սխալ է լինում։
Նույն հոդվածում նշվում է, որ մինչև 2030թ․ արհեստական բանականության կիրառման պատճառով կարող է փակվել մինչև 400 մլն․ աշխատատեղ։ Բայց AI կիրառումը նաև մոտ 97 մլն նոր աշխատատեղերի ստեղծման առիթ կլինի։
Եկեք հաջորդիվ ուսումնասիրենք, թե ինչպիսի աշխատանքներ է կարողանում կատարել AI-ը և այն նոր մասնագիտությունները, որոնք տարածվում են AI զարգացման շնորհիվ։
AI-ը կարող է
Կոդ ստեղծել – Արհեստական բանականության գործիքները, ինչպիսիք են GPT-3-ը և OpenAI-ի Codex-ը, կարողանում են գեներացնել կոդեր, անգամ ստեղծել ամբողջական ծրագրեր՝ հիմնվելով հրահանգված բնութագրիչների և պահանջված առանձնահատկությունների վրա։
Գոյություն ունեցող կոդը վերաձևակերպել – Բացի զրոյից նոր կոդեր ստեղծելը՝ ԱԲ-ն կարող է օպտիմիզացնել առկա կոդերը, վերամշակել դրանք։ Այն կարող է նաև կառուցվածքում առաջարկել փոփոխություններ և բարելավումներ։
Սխալներ հայտնաբերել – AI-ով աշխատող գործիքները կարող են վերլուծել կոդը՝ վրիպակները և սխալները հայտնաբերելու համար։
Ավտոմատացված թեստավորում կատարել – AI-ը կարող է կատարել ծրագրային թեստավորում, բացահայտել ծրագրի թերի և շտկման կարիք ունեցող կողմերը։ Ավտոմատացումն օգնում է իրականացնել երկարաժամկետ կամ պարբերական թեստավորումներ՝ խնայելով մեծածավալ ժամանակ և այլ ռեսուրսներ։
Կոդի թարգմանություն անել – AI-ը կարող է թարգմանել կոդը մեկ ծրագրավորման լեզվից մյուսը, որը հեշտացնում է գրված ծրագրի տեղափոխումը տարբեր հարթակներ։
Կանխատեսող վերլուծություն իրականացնել – AI-ը կարող է վերլուծել տվյալները, կանխատեսումներ անել ծրագրային ապահովման զարգացման միտումների կամ հնարավոր խնդիրների վերաբերյալ:
AI-ը դեռևս չի կարող
Ստեղծագործական լուծումներ տալ – Ի տարբերություն մասնագետի՝ AI-ը չունի սեփական փորձը և չի կարողանում մասնավոր օրինակներ գեներացնել։ Այն նաև խորը պատկերացում չունի մի շարք ոլորտներից և արդի շուկայի փոփոխություններից։ Այս սահմանափակումների պատճառով AI-ը ստեղծագործական լուծումներ փնտրելիս ձախողվում է։
Ճարտարապետական որոշումներ – AI-ը չի կարող բարձր մակարդակի ճարտարապետական որոշումներ կայացնել ծրագրային ապահովման մշակման մեջ, ինչպես օրինակ՝ որոշել դիզայնի օրինաչափությունները, տվյալների բազայի սխեմաները կամ համակարգի ճարտարապետությունը:
Վրիպակներից խուսափել – Համապատասխան հրահանգների դեպքում AI-ը կարող է փորձել գտնել սխալներ, բայց, միևնույն է, այն նույնպես ապահովված չէ սխալներից։ Բարդ խնդիրների և վրիպակների դեպքում անհրաժեշտ է մարդկային միջամտություն։
Կողմնորոշվել չկանխատեսված իրավիճակներում – AI-ը սահմանափակված է այն տվյալներով, որոնց հիման վրա որոշումներ է ընդունում։ Անկանխատեսելի դեպքերը, որոնք չեն համապատասխանուն նրա փորձին, փակուղու առաջ են կանգնեցնում նրան։
AI-ի հետագա զարգացումը
Արհեստական բանականության հետագա զարգացումը կբերի դրա կիրառումանը բոլոր ոլորտներում։ Կան մի քանի ուղղություններ, որոնց միտված է արհեստական բանականության մոտակա զարգացումը։
Առողջապահություն – AI կիրառումը առողջապահության մեջ ամենաարագ աճող ուղղություններից է։ Որքան լայն է նրա կիրառումը այս ոլորտում, այնքան ավելի արդյունավետ կլինի մարդկանց առողջության պահպանումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը։ AI-ը մեծ ազդեցություն կունենա առողջապահության վրա՝ օգնելով ախտորոշել, համապատաասխան դեղեր գտնել, կառավարել ու պահպանել տվյալները:
Բնական լեզվի մշակում – AI համակարգերը կկարողանան ավելի արագ և որակով ընկալել մարդկային լեզուն։ Կզարգանան նրանց կարողությունները լեզուն հասկանալու և գեներացնելու հարցում, ինչը կհանգեցնի չաթ-բոտերի, վիրտուալ օգնականների և լեզուների թարգմանության ծառայությունների բարելավմանը:
Ինքնուրույն կարողությունների բարելավում – Արհեստական բանականություն տերմինն ինքնին հուշում է, որ այն ինքնուրույն զագրանալու կարողություն ունի։ Մարդկանց և շրջակա միջավայրի հետ փոխազդեցությունն անընդհատ թարմացնում է նրա տվյալների բազան։ Դրանք հետագայում հիմք են հանդիսանալու ավելի կատարելագործված և ինքնուրույն ֆունկցիաներ մշակելուն։
AI և կրթություն – AI-ն ավելի ու ավելի կկիրառվի կրթության մեջ։ Այն կկիրառվի անհատականացված ուսուցման, առաջադրանքների ավտոմատացման և մանկավարժների համար գործիքներ տրամադրելու համար:
AI-ը հետազոտության մեջ – AI-ը հետազոտություններում կիրառելը կարագացնի տվյալների հսկայական բազաների վերլուծությունը։ Այն կկարողանա մոդելավորել նախկին փորձերը, օգնել հետազոտողներին բացահայտել տարբեր օրինաչափություններ, որոնք էլ կհանգեցնեն ավելի ճշգրիտ եզրակացությունների։
AI-ը տիեզերական հետազոտության մեջ – AI-ը կշարունակի աջակցել տիեզերական հետազոտություններին։ Կկարողանա ինքնուրույն կառավարել տիեզերանավերը, վերլուծել աստղադիտակների տվյալները և այլն։
Ապագայի մասնագիտությունները ծրագրավորման մեջ
Արհեստական բանականության լայն կիրառումը, ինչպես արդեն նշեցինք, բերում է մի շարք մասնագիտությունների մեծ պահանջարկի։ Ահա այն մասնագիտությունները, որոնք առաջիկա տարիներին մեծ պահանջարկ կունենան։
1. Ամպային ծառայություններ
Cloud-ը հաշվողական տեխնոլոգիաների ապագան է, քանի որ ընկերությունների մեծ մասը ցանկանում է վերացնել տվյալների կառավարման բարդությունները՝ ավելի կարևոր նպատակների վրա կենտրոնանալու համար: Cloud computing-ը հեշտացնում է տվյալների բազայի հասանելիությունը և լուծում backup-ի խնդիրները: Cloud computing-ը ծրագրային ապահովման ճարտարագիտության անբաժանելի մասն է այսօր և զգալի աճ կապրի առաջիկա տարիներին: Հետևաբար մասնագետները կարող են այս ոլորտին ուշադրություն դարձնել՝ իրենց կարիերայի հետագա զարգացման համար։ Նրանք կարող են դառնալ cloud տեխնոլոգիաների ճարտարապետներ, անվտանգության փորձագետներ, ինժեներներ, ադմինիստրատորներ և այլն:
2. Արհեստական բանականություն
AI ինժեներները մոտ ապագայի ամենապահանջված մասնագետներից են լինելու։ Նրանք մշակում են նոր AI լուծումներ և կատարելագործում են արդեն առկա լուծումները։ AI-ի տարածումը մեր կյանքում դեռ նոր է սկսվել։ Միանշանակ է, որ առաջիկայում AI լուծումների պահանջարկն արագ աճելու է։ Իսկ դրան զուգահեռ աճելու է նաև AI ինժեներների պահանջարկը։
3. Low code ծրագրավորում
Low code տեխնոլոգիան ստեղծում է կոդեր՝ առանց պրոֆեսիոնալ ծրագրավորողի կարիքի։ Այն արդյունավետ է, քանի որ ավելի քիչ ծախսեր է պահանջում, ավելի հասանելի է և ապահովում է արագ արդյունք։ Այնուամենայնիվ, Low code տեծնոլոգիաների օգտագործումը պահանջում է մասնագետի վերահսկողություն և ստուգում։ Low code օգտագործելու համար մասնագետը պետք է լավ տիրապետի դրա ֆունկցիոնալությանը: Այսպիսով, Low code տեխնոլոգիաներին ծանոթանալը, դրանցով աշխատելն ու դրանք արդյունավետ կիրառելը կապահովի կարիերայի հաստատուն աճ մոտ ապագայում։
4. Blockchain տեխնոլոգիաներ
Ֆինանսների և այլ կարևոր ոլորտներում blockchain տեխնոլոգիաները փոխում են փողի շրջապտույտի և տնտեսության մոդելները: Դա մեծապես ազդում է բանկային, ֆինանսական հաստատությունների, հանրային և կարգավորող մարմինների վրա: Բնական է, որ այս տեխնոլոգիաների տարածումը բերում է դրա մասնագետների պահանջարկի աճին։ Սա պահանջում է նոր մասնագիտական դերեր հատկապես ծրագրային ապահովման ճարտարագիտության ոլորտում: Այս պահին արդեն աշխարհին անհրաժեշտ են մասնագետներ, որոնք կարող են ստեղծել բլոկչեյնի վրա հիմնված տեխնոլոգիաներ, ինչպես նաև սպասարկել դրանք:
5. Կիբերանվտանգություն
Կիբերանվտանգության կարևորությունը թե այսօր, թե առաջիկա տարիներին դժվար է գերագնահատել։ Անվտանգությունը եղել է և կլինի ՏՏ ոլորտի կարևորագույն խնդիրը։ Այնպես որ կիբերանվտանգության մասնագետների համար կարիերան ապահովված է։ Կիբերանվտանգությունը լայն մասնագիտական տերմին է։ Այն ունի բազմաթիվ նեղ մասնագիտացումներ, որոնց մեջ կարելի է խորանալ․ Cloud Security Specialist, Cybersecurity Engineer, Security Architect, Penetration Tester և այլն։
6. AR & VR տեխնոլոգիաներ
Ընդլայնված իրականությունը և վիրտուալ իրականությունն այն միտումներն են, որոնք այսօր հեղափոխում են գրեթե բոլոր ոլորտները: Գնալով ավելի ու ավելի շատ ոլորտներում են փորձում ներդնել AR/VR տեխնոլոգիաներ։ Դրանք ստեղծող և ներդնող մասնագետների պահանջարկը գնալով աճում է։ Այս ոլորտում ծրագրային ապահովման ինժեներները պետք է աշխատեն վեբ և ամպային տվյալների բազաներում հսկայական քանակությամբ տվյալների հետ և ունենան ծրագրավորման լեզուների մեծ փորձ՝ նորարարական լուծումներ ստեղծելու համար:
7. Նոր ծրագրավորման լեզուներ
Ծրագրավորման կիրառման շրջանակը գնալով ընդլայնվում է։ Սկզբում ծրագրավորման հիմնական նպատակը համակարգչային ծրագրերի մշակումն էր: Այսօր դրա օգտագործման ուղղություններն ընդլայնվել են, քանի որ կան հավելվածներ բջջային հեռախոսների, ներդիրների, մեքենաների, հեռուստացույցների և այլ տեխնիկայի համար: Սա բերում է նոր լեզուների, Framework-երի և Library-ների ստեղծման, որոնց պետք է տիրապետեն ծրագրավորողները։ Վերջին օրինակներից են Dart, TypeScript, Pony, Python 3, Rust, Swift և այլն:
Ապագայի ամենապահանջված ծրագրավորման լեզուները
Այսօրվա արագ զարգացող աշխարհում կանխատեսումներ անելը բարդ գործ է։ Ամեն դեպքում, մի քանի տարբեր աղբյուրներ վերլուծելով, կարելի է պնդել, որ հետևյալ ծրագրավորման լեզուները պահանջված են լինելու առաջիկա 10 տարում։
Python
Python-ն ունի կիրառման շատ լայն շրջանակ: Python-ը կիրառվում է AI-ում, տվյալների վերլուծության մեջ, Web ծրագրավորման մեջ և այլն։ Լինի դա պարզ սկրիպտավորում, թե բարդ վեբ հավելվածներ, Python-ը կիրառելի և արդյունավետ կլինի: Այն համարվում է սովորելու համար ամենահեշտ լեզուներից մեկը։ Միանշանակ է, որ այս լեզվի պահանջարկն ապագայում աճելու է։
JavaScript
JavaScript-ը համարվում է իդեալական ծրագրավորման լեզու դինամիկ վեբ տարրեր ստեղծելու համար, ինչպիսիք են անիմացիոն գրաֆիկան, ինտերակտիվ քարտեզները և այլն: Քանի որ այս լեզուն լայնորեն օգտագործվում է վեբ մշակման, վեբ սերվերների կառուցման, խաղերի մշակման և այլնի մեջ, այն ապագա տարիներին հաստատ մեծ պահանջարկ է ունենալու։
Golang (Go)
Go-ն, ինչպես հայտնի է շատերին, ծրագրավորման լեզու է, որը մշակվել է Google-ի կողմից 2009-ին։ Կարճ ժամանակում Go-ն մեծ տարածում գտավ ամբողջ աշխարհում՝ ցանցային համակարգերի և կոդերի զանգվածային բազաների հետ աշխատելու իր ունակության պատճառով: Այսօր այն արդեն ծրագրավորման լավագույն լեզուներից մեկն է կարիերայի արագ աճի համար։
Java
Java-ն, կարելի է ասել, դասական ծրագրավորման լեզու է վեբ մշակման, հավելվածների մշակման և մեծ տվյալների հետ աշխատելու համար։ Սա ընդհանուր նշանակության ծրագրավորման լեզու է՝ Obect Oriented կառուցվածքով, որը պատկանում է Oracle Corporation-ին: Java-ն կարող է լինել այն անկյունաքարը, որից կսկսեք ձեր ծրագրավորողի կարիերան։
C#
C#-ն էլ Java-ի պես շատ տարածված և արդեն դասական դարձած ծրագրավորման լեզու է, որը մշակվել է Microsoft-ի կողմից։ C#-ն օգտագործվում է Windows-ի, Android-ի և iOS-ի հավելվածների համար, տարբեր Back-end լուծումներում և այլն։ C# ծրագրավորողների պահանջարկը մոտ ապագայում նվազման միտում չունի։
R
R-ն այն ծրագրավորման լեզուն է, որը լայնորեն օգտագործվում է վիճակագրության մշակման համար՝ ներառյալ գծային և ոչ գծային մոդելավորումը, հաշվարկը, փորձարկումը, վիզուալիզացիան և վերլուծությունը: Այս լեզուն հատկապես տարածված է տվյալագետների մոտ (Data Scientists)։ Այս մասնագիտության աճին զուգահեռ աճում է նաև R-ի պահանջարկը։
Swift
Չնայած այն հանգամանքին, որ Swift-ը համեմատաբար նոր լեզու է, այն իր տեղն է գտնում ապագայի ծրագրավորման լավագույն 10 լեզուներում՝ իր արագության, կատարողականի և անվտանգության շնորհիվ: Բացի այդ, Swift-ը հեշտ սովորելու լեզու է:
Kotlin
Kotlin-ը բաց կոդով ծրագրավորման լեզու է, որն այս օրերին մեծ պահանջարկ ունի: Այն օգտագործում են Netflix-ը, Pinterest-ը և Amazon Web Services-ը և այլ ընկերություններ։ Վերջին տարինեի աճող հետաքրքրությունն այս լեզվի նկատմամբ թույլ է տալիս պնդել, որ այն պահանջարկ է ունենալու նաև մոտ ապագայում։
Ruby
Ruby-ն շատ նախընտրելի է վեբ ծրագրավորողների կողմից, քանի որ նրա syntax-ը հեշտ ընթեռնելի ու կիրառելի է։ Այդ առումով այն հիշեցնում է Python-ին։ Բացի դա այն արդեն ունի Library-ների և Framework-երի մեծ բազա, ինչն ավելի կիրառելի է դարձնում լեզուն։
Ի՞նչ անել
- Եթե ցանկանում եք վստահ լինել ձեր կարիերայի հարցում, անհրաժեշտ է անընդհատ կատարելագործել մասնագիտական հմտությունները։ Սա ճիշտ կլիներ նույնիսկ AI-ի բացակայության պայմաններում։
- Հետագայում ակտուալ մասնագիտություն ունենալու համար ընդլայնեք ձեր ծրագրավորման գիտելիքները։ Սկսեք սովորել նշված լեզուները։ Մասնագիտացեք նշված ուղղություններում։ Ի դեպ՝ BDG-ում կան ծրագրավորման դասընթացներ, Python, Java, Javascript և այլ լեզուների համար։
- Սկսեք հիմա։ Մեզ շրջապատող աշխարհը արագ փոփոխությունների մեջ է։ Այդ փոփոխություններին համընթաց քայլելու համար սկսեք աշխատել ձեր մասնագիտական հմտությունների վրա այսօր։