26.06.2023
6 րոպե

Ջավա ծրագրավորում։ Ինչի՞ց սկսել

Ցանկացած մասնագիտություն սովորելու համար էլ անհրաժեշտ է առաջին քայլերն անելիս վստահ լինել, որ պատրաստ ես փորձելու ու փորձարկելու բոլոր հնարավոր ուղիներն ու տարբերակները։ Այս բնորոշումը հատկապես կարևոր է արդի մասնագիտություններ սովորել ցանկացողների համար, օրինակ՝ Ջավա ծրագրավորման լեզուն։

Մենք, ինչպես ոչ ոք, գիտենք, թե ինչ խնդիրների են բախվում սկսնակները ոլորտ նոր մուտք գործելիս ու դրա համար օգնում ենք իրենց մեր հագեցած ու արդի դասընթացների, փորձառու թրեյներների ու մատուցվող ինֆորմատիվ բովանդակության միջոցով։ 

Այսօր փորձելու ենք «քանդել ու հավաքել» Ջավան մեր թրեյներ Արեն Մայլիյանի հետ, ով դասավանդման ոլորտում ունի արդեն 10+ տարիների փորձ։ 

Ի՞նչ է Ջավա ծրագրավորման լեզուն 

Java-ն կամ ինչպես ընդունված է ասել՝ WORA (Write Once, Run Anywhere) լեզու, ամենահայտնի և լայնորեն օգտագործվող ծրագրավորման լեզուներից մեկն է: 

Այն արագ, հուսալի և ապահով է: Սկսած desktop-ից մինչև վեբ հավելվածներ, գիտական սուպերհամակարգիչներ, խաղային կոնսուլներ, բջջային հեռախոսներ․ Այս լեզուն օգտագործվում է ամենուր։ 

Sun Microsystems-ի մշակողների թիմն առաջին անգամ ստեղծեց այն 1995 թվականին; Սակայն լեզուն հասավ իր օգտագործելիության գագաթնակետին, երբ Oracle-ը ձեռք բերեց և տարածեց այն միլիարդավոր սարքերում: 

Ինչպես Python-ը կամ JavaScript-ը, Java-ն ընդհանուր նշանակության կոդավորման լեզու է: Սակայն, ի տարբերություն իր ժամանակակիցների, այն ունի մի քանի եզակի առանձնահատկություններ՝ օբյեկտի վրա հիմնված է, ստատիկ մուտքագրված և աշխատում է ցանկացած համակարգի վրա՝ վիրտուալացված մեքենայի միջոցով: Մշակողները դրա միջոցով կառուցում են բոլոր հավելվածները՝ սերվերային հավելվածներից մինչև IoT սարքեր: 

Ինչո՞ւ սովորել Java

1. Լայնորեն կիրառվող ծրագրավորման լեզու է

Այս ծրագրավորման լեզուն մշտապես թարմացվում է ոլորտի միտումներին համընթաց պահելու համար։ Այն նաև կարող է աջակցել բազմաթիվ լեզուների իր հարթակում:

Թեև լեզուները, ինչպիսիք են Python-ը, HTML/CSS-ը և SQL-ը, վերջին մի քանի տարիների ընթացքում մեծ ժողովրդականություն են վայելել, Java-ն տասնամյակներ շարունակ լայնորեն օգտագործվում է խոշոր ՏՏ կորպորացիաների կողմից, ինչպիսիք են Google-ը, Amazon-ը, LinkedIn-ը, Netflix-ը, Facebook-ը և Twitter-ը՝ շնորհիվ իր օգտագործման և բազմակողմանիություն: 

2. Հեշտ է սովորել

Այն ստեղծվել է սկսնակներին հարմար ձևով՝ ստեղծելով անվտանգ միջավայր նոր ծրագրավորողների համար՝ լեզվի հետ խաղալու և սխալներ թույլ տալու համար: Բացի այդ, այն ունի անգլերենի նման շարահյուսություն՝ նվազագույն կախարդական նիշերով, ինչը հեշտացնում է կարդալը և ծրագրավորել սովորելը:

3. Այլ ծրագրավորման լեզուների ամուր նախադրյալ է

Սա պայմանավորված է նրանով, որ այն սովորեցնում է սկսնակներին, թե ինչպես մտածել ծրագրավորողի պես՝ աշխատելով տրամաբանությամբ և փորձարկելով գաղափարները: Հետևաբար, զարմանալի չէ, որ Java-ն հաճախ ամենատարածված կոդավորման լեզուն է, որը դասավանդվում է համակարգչային գիտության բազմաթիվ ծրագրերում:

4. Այն բազմակողմանի է

Այն շատ շարժական է, քանի որ պետք է իրականացվի միջպլատֆորմային համատեղելի Java վիրտուալ մեքենայի (JVM) միջոցով: Այն նաև հնարավորություն է տալիս ծրագրավորողներին ստեղծել ծրագրակազմ ժամանակակից հավելվածների սյուների վրա, որոնք ապահով են, ամուր և մասշտաբային, ինչը դրան դարձնում է բազմակողմանի ընտրություն համակարգիչների, հավելվածների, խաղային վահանակների և այլնի համար: 

5. Մշակողները կարող են օգնություն ստանալ հեշտությամբ

Պարզապես դիմեք Java համայնքին։ 

Այն ունի ակտիվ ֆորումներ, բաց կոդով գրադարաններ և օգտատերերի խմբեր՝ յուրաքանչյուր հմտության մակարդակի համար: Շնորհիվ իր երկարատև ժողովրդականության՝ խնդիրների մեծ մասի մասին ցանկացած երևակայելի հարց տրվել, փորձարկվել, պատասխանել և տեղադրվել է առցանց էջերում։ Անկախ նրանից կողմնորոշվել եք ծրագրավորմա լեզվի ընտրության հարցում, ընտրել եք դասընթաց, թե ինքնուրույն եք որոշել սովորել, այս համայնքն անպայմանորեն կօգնի Ձեզ

Java-ն՝ Արեն Մայիլյանի աչքերով 

Արդեն 14 տարի ոլորտում գործունեություն ծավալելով՝ մենք հասկացել ենք, որ բացի մասնագիտական որակյալ գիտելիքներից ու հմտությունների անդադար զարգացումներից, սկսնակների համար շատ կարևոր է լսել ու հաղորդակցվել փորձառու մասնագետների հետ։  

Հենց այս նպատակով մենք մեկնարկում ենք նոր շարք, որի ընթացքում մեր փորձառու թրեյներներին ու մասնագետներին տալու ենք սկսնակներին ամենաշատը հուզող հարցերն ու ստանալու ենք դրանց պատասխանները։ Բացի այդ փորձելու ենք առանձնացնել կարևոր խնդիրներ, փորձություններ, որոնց հնարավոր է բախվել կարիերայի սկզբում ու ստանալ արժեքավոր խորհուրդներ մասնագետներից։ 

Ինչպես բոլոր մասնագետները, մեր թրեյներ Արեն Մայիլյանը նույնպես իր ուղին սկսելիս բախվել է խնդիրների, հաղթահարել դրանք, բախվել նորերին, սովորել, սխալվել ու արդյուքնում՝ հաջողել։ 

Արենի հետ այսօր վերհիշել ենք ծրագրավորման, հատկապես՝ Ջավայի ուղին սկսելու իր ճանապարհը, որը մոտ 10 տարվա պատմություն ունի։ Ինչպես նաև՝ փորձել ենք ստանալ հաճախ տրվող հարցերի պատասխանները, որոնք միշտ փնտրում են սկսնակները։ 

Սկսեցինք

Ինչո՞ւ ընտրել Ջավա

Այս հարցն իրականում ունի ինդիվիդուալ մոտեցում՝ յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ որ լեզուն սովորել՝ ելնելով իրեն հարմար մի շարք հանգամանքներից։
Ես ներկայացնեմ այն առավելությունները, որոնք ամենաշատն են հնչում այս լեզուն ընտրողների կողմից։
Այն հեշտ ուսուցանվող ծրագրավորման լեզու է, նույնիսկ շատ գերմանական համալսարաններում այն ընտրված է որպես առաջին ծրագրավորման լեզու՝ իր պարզ կառուցվածքի և հեշտ սինտաքսիսի շնորհիվ։ Այսօր լեզուն մեծ պահանջարկ ունի։

Ես ընտրել եմ այն մի քանի բարդ լեզու սովորելուց հետո, երբ ինքն ինձ թվաց ավելի հեշտ ընկալելի ու գործածելի։

Ինչի՞ց սկսել

Ծրագրավորման հիմունքներից։ Ցանկացած ծրագրավորման լեզու սովորելիս կարևոր է ալգորիթմական մտածելակերպը և տեխնիկական գիտությունների լավ իմացությունը։
Ես իմ առաջին քայլերը անելիս արդեն տիրապետում էի ծրագրավորման մի քանի լեզվի։ Սովորել ու դասավանդել եմ ռոբոտաշինություն, հետո՝ C++, որից հետո նոր անցում եմ կատարել Ջավային։

Իսկ ինչո՞ւ որոշեցիք անցում կատարել Ջավային

Հասկացա, որ այն ծրագրավորման կառուցվածքային լեզու է, ինչի շնորհիվ էլ ավելի հեշտ է այն հասկանալը։ Այն պատասխանավտությունը վերցնում է իր վրա։ Բացի այդ՝ C++ից ավելի հեշտ լեզու է։
Առաջին քայլերս արել եմ WebFontaine ընկերությունում։ Այստեղ աշխատել եմ Customs Services-ի համար նախագծերի ստեղծման վրա։ 

Ինձ համար այս լեզուն կանոնակարգված, պարզ, հասկանալի, տրամաբանականան լուրջ լեզու է։ 

Ի՞նչ աղբյուրներ խորհուրդ կտաք Ջավա սովորելու համար

Աղբյուրները շատ են տեսահոլովակների, նյութերի և հոդվածների տեսքով, բայց ինձ համար գրքերն անփոխարինալի են։

Օրինակներ կնշե՞ք

Գրքերը բաժանենք 2 մասի՝ տեսական և գործնական գիտելքիների զարգացման համար։
Տեսական գիտելիք ստանալու համար՝
«Core Java» by Cay S. Horstmann and Gary Cornell
«Java The Complete Reference» by Herbert Schildt


Գործնական գիտելիքների զարգացման համար նպատակահարմար է oracle-ի կողմից տրամադրվող գրականությունը
«OCA Oracle Certified Associate Java SE»

OCP-certified-professional-programmer

«Effective Java»

Ի՞նչ է հնարավոր անել Ջավայով 

Կարելի է մշակել տարբեր համակարգեր և ծրագրեր տարբեր պլատֆորմաների համար, բայց հիմնականում այն հարմար է անվտանգ ֆինանսական համակարգեր մշակելու համար։
Իմ աշխատանքի ընթացքում ես աշխատել եմ ֆինանսական ոլորտի մի քանի նախագծի վրա, որտեղ կիրառել եմ այս լեզուն։ Գերմանական ընկերության համար ֆինանսական աջակցության նախագիծ։ Ինչպես նաև՝ ստեղծել եմ վեբ համակարգ, որը վարկ տալիս օգնում է ռիսկերի գնահատման գործընթացում։

Բացի այդ ստեղծել եմ DOOCAT հավելվածը, որն առաջին բջջային հարթակն է, որ ինտեգրում է, միաժամանակ համատեղելով սոցիալական և բանկային գործունեությունը միլիոնավոր մարդկանց համար: DOOCAT-ը ներառում է բանկային հաշվի հիմնական կառավարում, հաշիվների վճարում, P2P փոխանցումներ, թվային հաշվի բացում, բջջային առևտուր NFC/QR/Բջջային համարի նույնականացման միջոցով, դեբետային/քարտերի և բանկային հաշիվների կառավարում, ավանդ, պարբերական վճարումներ և այլն։
Այս լեզվի միջոցով հնարավոր է նաև ստեղծել բշժկական հավելվածներ ու համակարգեր։ 

Հե՞շտ է աշխատանք գտնելը, թե՞ ոչ

Արդեն երկար տարիներ այս ծրագրավորման լեզվով մշակվել են և դեռ մշակվում են ահռելի մեծ ֆինանսական և այլ ոլորտի համակարգեր, որոնք միշտ զարգանում են։ Այդ իսկ պատճառով այսօրվա դրությամբ այս լեզվի միջոցով աշխատանքը ամենատարածվածներից մեկն է աշխարհում։

Այսօր շատ մեծ ընկերություններ, մեծ բանկեր, ֆինանսական ընկերություններ ունեն մեծ ֆունկցիոնալով համակարգեր, որոնք պետք է անընդհատ զարգացնել ու թարմացնել։  Այսպես ասած՝ Նոր համակարգերի կարիքը միշտ կա, իսկ հները միշտ ունեն թարմացման կարիք։ Քանի դեռ այս ցիկլը կա, Ջավան ակտուալ է։

Եթե դեռ չեք գտնում ազատ հաստիքներ կամ հմտությունները լրիվ չեն համապատասխանում հաստիքին, ապա կա պարզ լուծում՝ բացում եք Ձեր էջը github-ում ու սկսում ստեղծել նախագծեր՝ հիմք ընդունելով սեփական գաղափարները։ 

Ի դեպ իմ առաջին նախագիծը ևս եղել է սեփական գաղափարի հիման վրա։
Սեփական tour agency-i համար ստեղծեցի կայք, որն էլ առաջինն ավելացրի github-ում։ 

Ո՞ր լեզուն իմանալը կօգնի Ջավա սովորելուն

Ցանկացած օբյեկտ կողմնորոշված (Object-oriented) ծրագրավորման լեզու իմանալն օգնում է ավելի արագ ընկալել ու սովորել։

Ես սովորել եմ այն, երբ արդեն իսկ իմ բազայում ունեի ռոբոտաշինությունը, C#, JavaScript, C++ լեզուները։ 

Ո՞ր ոլորտում կարող եմ օգտագործել Ջավան 

Ֆինանսական, բժշկական համակարգերի ստեղծման, օպերացիոն համակարգերի, fitness tracker-ների, մոբայլ խաղերի, սոց․մեդիա կայքերի, Java AI հավելվածների և այլն։

Ես բացի ֆինանսական համակարգերից, ստեղծել եմ նաև բժշկական mobile app, որի միջոցով կարող ես հասկանալ, թե ինչ խնդիր կա այդ պահին մարդու մոտ, օրինակ՝ այրվածքի աստիճանը։ Հավելվածի backend-ն ամբողջովին արվել է Ջավայի միջոցով։ 

Ի՞նչ հմտություններ են պետք Ջավա սովորելու համար 

Ալգորիթմական մտածողություն, տրամաբանություն, կառուցվածքային մտածելակերպ։ կարգապահություն: Կարևորը հստակ ընկալել, որ այս հմտությունները ոչ թե ցանկալի, այլ պարտադիր են։ 

Պարզ օրինակով․Եթե Ձեր դարակը միշտ թափթփված է, այս լեզուն Ձեզ համար չէ, իսկ եթե ճիշտ հակառակն է, ունեք հնարավորություն սկսելու սովորել այն։  

Խնդիրներ, որոնց կարող են բախվել սկսնակները ոլորտ մուտք գործելիս։ Ինչպե՞ս հաղթահարել դրանք։ 

Տեխնիկական հմտություններին չտիրապետելը կարող է առաջին հարվածը հասցնել սկսնակին, եթե մինչև ոլորտ մուտք գործելը չտիրապետի կամ թերի տիրապետի դրանց։ Սա առաջին հիասթափացությունը կլինի ու կառաջանան դժվարություններ։

Բացի անհրաժեշտ hard skill-երից, շատ կարևոր է, որ սկսնակը զարգացնի իր համբերատարությունը, որպեսզի պատրաստ լինի հանգիստ սովորել ու տրամադրել բավարար ժամանակ։

Այլ մասնագետների հետ առաջացող դարավոր խնդիրներ ևս սպասում են սկսնակներին։ Դե աշխատանքային հարաբերություններում QA մասնագետների հետ ամենաշատն են բախումները, բայց եթե տիրապետի իր աշխատանքին ու զարգացնի հաղորդակցման հմտությունները ամեն բան հարթ կընթանա։ 

Ամենահայտնի անհաշտ զույգը այս ոլորտում՝ C# vs Java. 2-ն էլ օբյեկտ կողմնորոշված լեզու են ու լուծում են նմանատիպ խնդիրներ։ Հիմնականում առաջանում է Ինտեգրացիայն ու ֆորմատային խնդիր։ Դե բայց ջավան հաղթում է ։Դ 

Մեր դասերի ընթացքում մանրամասն քննարկում ենք ամեն ինչ։ Ինֆորմացիայի մեծ քանակի պատճառով մշակել ենք մանրամասն ու խորը ծրագիր, իսկ դասերի տևողությունը  երկար է, որպեսզի ցանկացած թեմա հասցնենք մանրամասն քննարկել։

Խորհուրդներ, որ կօգնեն սկսնակներին

Դասերի մասնակցելիս կամ ինքնուրույն սովորելիս ցանկացած թեմա փորձեք բերել առօրյա կյանք, որպեսզի հեշտ ընկալելի լինի։ Այս մոտեցումը դասերի ընթացքում լավագույնս է օգնում է մեր ուսանողներին։ 

Եղեք համբերատար, որ կարողանաք մինչև վերջ սովորել, ընկալել ու ավարտին հասցնել աշխատանքը։
Երբե՛ք չհիասթափվեք, միշտ ընդունեք դա որպես փորձ ու առաջ շարժվեք։
Պրակտիկ փորձին տվեք ահռելի տեղ, հակառակ դեպքում հաջողելու համար շատ կտանջվեք։
Համառ եղեք ու անըդնահտ զարգացրեք Ձեր հմտությունները։

Ձեզ բարի ընթացք եմ մաղթում։ 

Խորհուրդներն ու կարծքիները կօգնեն Ձեզ ոլորտ մուտք գործելուց առաջ վստահ լինել, որ որոշակիորեն տիրապետում եք հիմնական խնդիրներին։ 

Մենք գիտենք, որ նոր ոլորտ մուտք գործելը, մասնագիտություն փոխելը հեշտ չէ ու լի է բազում մարտահրավերներով, բայց վստահ ենք, որ հնարավոր է ու պարտադիր լինել համառ ու անընդհանտ առաջ շարժվել։ 

Մաղթում ենք, որ այս հոդվածի խորհուրդներն օգնեն Ձեզ վստահ անել Ձեր առաջին քայլերն ու հաջողել։ 

Կարող եք նախագրանցվել BDG ընկերության կողմից անցկացվող JAVA ծրագրավորման դասընթացին։

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Java Դասընթաց Սկսնակների Համար

5 ամիս ինտենսիվ ու պրակտիկ դասեր գիտելիքներ Excel, SQL, Power BI, Tableau, Python-ից աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ հմտությունների զարգացում վերլուծական
Course-image
տեսնել ավելին
Course-image
Մեկնաբանություն