Չորեքշաբթի 19։00-21։30
Շաբաթ 11։00-13։30
24 դաս + 1 քննոթյուն
UX|UI դիզայնի դասընթացը թարմացրել և լրամշակել ենք՝ հիմք ընդունելով այս դասընթացն անցած հարյուրավոր ուսանողների կարծիքներն ու փորձը։ Նոր դասընթացն ունի հետևյալ նպատակը․ մասնակցին 0-ից պատրաստել սկսնակ UX|UI դիզայների աշխատանքի դիմելու և իր պորտֆոլիայի առաջին UX|UI պրոյեկտը ստեղծելու համար։
Այս նպատակին հասնելու համար դասընթացը կառուցված է 3 հիմնաքարի վրա։
1․ Դասընթացի հիմքում դիզայնի պրոցեսն է։ UI/UX դիզայներն աշխատում է ՏՏ թիմում, որտեղ կան որոշակի պրոցեսներ։ Մենք սովորում ենք, թե ինչպես է մեր աշխատանքը կազմակերպվում այդ պրոցեսներում։ Ում հետ ենք համագործակցում, ինչպես է կազմակերպվում հաղորդակցումը և հանձնարարությունների կառավարումը (task management)։ Ընթացքում աշխատում ենք հրավիրված պրոյեկտի ղեկավարի հետ՝ իրական ընկերություններում աշխատանքը կրկնող պրոցեսներով։
2․ Դասընթացի հիմքում ուսումնասիրությունն է։ Դիզայնի պրոցեսում ուսումնասիրության կարևորությունը դժվար է գերագնահատել։ Մինչև ինչ-որ բան սկսելն պետք է համոզվել, որ հասկանում ես, թե ում համար ես ստեղծում պրոդուկտը, և ինչ խնդիր է այն լուծելու։ Այդ պատճառով մեծ տեղ ենք տալիս ուսումնասիրության և դրա վերլուծության թեմաներին։
3․ UX|UI Դասընթացի հիմքում գործնական աշխատանքն է։ Մենք դասընթացի ընթացքում աշխատելու ենք սեփական պրոյեկտների վրա։ Դուք կսովորեք UI/UX դիզայնի սկզբունքները, կտիրապետեք բոլոր անհրաժեշտ գործիքներին (Figma, Miro), կսովորեք մշակել հասկանալի և գեղեցիկ ինտերֆեյսեր։ Որպես արդյունք՝ ավարտին կունենաք սեփական առաջին պրոյեկտը։
դասընթացից առաջ և հետո
UX|UI դիզայնի պրոցեսը
UX|UI սկզբունքները
Աշխատանքային պրոցեսները
Աշխատել Figma-ով և Miro-ով
UX Research-ի մեթոդները
Պորտֆոլիոյի կազմում
Product Designer
Մերին ունի 15 տարվա փորձ՝ որպես դիզայներ: Սկզբնական շրջանում նա աշխատել է՝ որպես ինտերիերի և գրաֆիկ դիզայներ: Աշխատել է նաև օնլայն խաղերի դիզայնի շուրջ, կրեատիվ վեբ կայքերի դիզայնի գովազդային ընկերություններում և բանկային համակարգում: Նա մոտ 3 տարի ղեկավարել է UI|UX թիմ: Այսօր պատրաստ է իր ողջ փորձով կիսվել ուսանողների հետ:«Ուսումնական ծրագիրը հնարավորինս նմանեցրել եմ իրական աշխատանքային գործընթացին: Այստեղ ուսանողները կսովորեն ճիշտ դիզայնի պրոցեսով աշխատել, վերլուծել իրենց իսկ ստեղծած պրոդուկտը, ճիշտ ընդունել և արձագանքել լավ կամ վատ feedback-ներին: Պատրաստ կլինեն հետագայում ինքնուրույն ստեղծել փոքրիկ պրոդուկտներ:Ես նրանց կսովորեցնեմ այն, ինչը կցանկանայի, որ ժամանակին ինձ սովորեցնեին»:Մերի Դավթյան
Թրեյների մասինAcquire the fundamentals of layout, grids, alignment and space.
Low-Fidelity vs. High-Fidelity Prototyping
Portfolio review
Ոլորտում 14 տարվա փորձ
Հմուտ թրեյներներ
Անհատական խորհրդատվություն
Աջակցություն աշխատանք գտնելու հարցում
Դասընթացներ բոլոր մակարդակներով
24․000 ավարտած ուսանող
Մշտական զեղչ՝ հետագա դասերի համար
Տարեկան 450 հաջողած ուսանող
Հաջողված մեթոդիակների կիրառություն
Ուսանողների ընտրության օբյեկտիվ կարգ
3 տեսակի սերտիֆիկատ
Մշտական կապ ուսանողի հետ
3 տեսակ
Մասնակցության սերտիֆիկատ
Տրվում է 49% առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Ավարտական սերտիֆիկատ
Տրվում է 50-79% առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Գերազանցության սերտիֆիկատ
Տրվում է 80%+ առաջադիմություն ցուցաբերելու դեպքում
Գրագետ ինքնակենսագրականի կազմում
Պրոֆեսիոնալ Linkedin-յան էջի ձևավորում
Պատրաստություն գործատուի հետ հարցազրույցին
Ուղղորդում գործընկեր կազմակերպություններ՝ համապատասխան հաստիքի դեպքում
Թողեք Ձեր տվյալները, եթե BDG համայնքից եք
Ուսանող
0+
Դասախոս
0+
Նախագծեր
0+
Համագործակցություն
0+
Մեզ վստահում են կայացած, հաջողակ և կրթությունը առաջնային դասող ընկերությունները։ Մենք վստահ ենք, որ կրթվելով հասնելու ենք մեծ հաջողությունների։