Business Development Group

Same You Just Better

Ժամանակակից նորարարական կրթական հարթակ՝ ընկերությունների և անհատների աճի համար՝ 7+1 ուղղություններով

Չե՞ք կողմնորոշվում մասնագիտության հարցում

Մեր ուղղությունները

Դիզայն
17 դասընթաց
ՏՏ և ծրագրավորում
30 դասընթաց
Մարդկային ռեսուրսների կառավարում
13 դասընթաց
Ֆինանսներ և հաշվապահություն
8 դասընթաց
Վաճառք և մարքեթինգ
13 դասընթաց
Կառավարում
18 դասընթաց
Տվյալագիտություն
6 դասընթաց
New AI Octopus
5 դասընթաց

Առաջարկվող

Առաջարկվող ծրագրեր

Ընտրված գործնական մասնագետների կողմից՝ բարձր արդյունքների ձգտող մասնագետների համար։

Դիտել բոլոր դասընթացները →
ՏՏ և ծրագրավորում
ՏՏ և ծրագրավորում
5 ամիս • Օֆլայն

Python Full Course (AI Powered)

Մեկնարկ 21.10.2026

92% ամրագրված է

BDG Online

Սովորեք ցանկացած վայրից

Բացահայտեք առցանց դասընթացներ, վեբինարներ և ձայնագրված ուսուցման ձևաչափեր, որոնք նախատեսված են ճկուն մասնագիտական աճի համար։

  • ✓ Առցանց դասընթացներ
  • ✓ Ուղիղ վեբինարներ
  • ✓ Ձայնագրված հանդիպումներ
  • ✓ Գործնական նյութեր
  • ✓ Հեռավար ուսուցման ձևաչափեր
Բացահայտել BDG Online-ը →
Առցանց դասընթացներ
Ինքնուրույն տեմպով անցնելու կառուցվածքային ուսուցման ուղիներ։
Ուղիղ վեբինարներ
Իրական ժամանակում հանդիպումներ փորձագետների հետ։
Ձայնագրություններ
Վերադարձեք դասերին ցանկացած պահի, ցանկացած վայրից։
Նյութեր
Գործնական ռեսուրսներ, որոնք մնում են Ձեզ մոտ։

Բիզնեսի համար

Զարգացրեք Ձեր թիմի հմտությունները BDG Corporate-ի հետ

Անհատականացված գործնական ուսուցման ծրագրեր ընկերությունների, թիմերի և կազմակերպությունների համար՝ հարմարեցված Ձեր աճի ռազմավարությանը։

250+
Կորպորատիվ գործընկերներ
17 տարվա
Փորձ
8
Փորձագիտական ուղղություններ
12k+
Վերապատրաստված մասնագետներ

Ինչու՞ BDG-ն

սովորի՛ր, զարգացի՛ր, առաջնորդի՛ր

Երբ անհատները և բիզնեսները դառնում են առաջատարը առողջ ու գրագետ մրցակցության միջոցով, որի հիմքում ժամանակակից փորձն ու գիտելիքն է։

01

2009 թվականից

17 տարվա գործնական կրթական փորձ Հայաստանում և դրանից դուրս։

02

Գործնական ուսուցում

Ծրագրերը ստեղծում են գործող մասնագետներ, ոչ թե միայն տեսաբաններ։

03

Փորձառու դասընթացավարներ

Ոլորտի առաջատարները սովորեցնում են այն, ինչ այսօր իսկապես աշխատում է։

04

Կարիերայի ընտրություն

Մենք կամրջում ենք կրթությունն ու աշխատաշուկան՝ մտածված ձևաչափով։

05

Կրթական համայնք

Նոր ծանոթություններ, փորձի փոխանակում և շարունակական կապ։

06

Չափելի արդյունքներ

Յուրաքանչյուր քայլ չափելի է, յուրաքանչյուր ծրագիր՝ արդյունքակենտրոն։

Կարիերայի աճի գործիքներ

Ստեղծեք Ձեր CV-ն և դիմեք աշխատանքի առաջարկներին

Պատրաստե՛ք հստակ և մասնագիտական CV, գտեք համապատասխան թափուր հաստիքներ և կատարեք հաջորդ քայլը Ձեր կարիերայում։

  • Պրոֆեսիոնալ CV-ի կառուցվածք
  • Պարզ քայլ առ քայլ խմբագրում
  • Կիսվելու պատրաստ արդյունք
BD CV Builder
CV
Պրոֆեսիոնալ CV
Պարզ, կառուցվածքային, պատրաստ կիրառման
Experience
Skills
Design Marketing Analytics
Management Strategy
Profile complete 92%

Գործընկերներ

Մեզ վստահում են զարգացումն ու նորարարությունը գնահատող ընկերությունները

Մենք համագործակցում ենք ընկերությունների հետ դասընթացների, ակադեմիական ծրագրերի, Level Up դասընթացների և այլ գործնական նախագծերի շրջանակում։

MoHTI Logo
It Ministry
Central Bank
HR Drone
Strong Mind
Ameriabank
Amiobank
Ardshinbank
Armenia
AYB
Coca Cola
Coffeehouse
Conversebank
Digitain
Easypay
Easywallet Logo
Ecoville
Gg
Idbank
Inecobank
Picsart
Proshyan
Redinvest
Service Titan
Softconstruct
Solaron
Team
Ucom
Vtb
Webfontain

Սովորեք ոլորտի առաջատար մասնագետներից

BDG-ի թրեյներները յուրաքանչյուր ծրագրում բերում են իրական փորձ, գործնական և շուկայի արդի գիտելիք։

Անդրանիկ Սիլանյան

Data Engineer

Անդրանիկ Սիլանյանը 15 տարուց ավել աշխատում է ՏՏ ոլորտում՝ վերլուծության, դիզայնի և բիզնես հավելվածների մշակման թիմերում, որպես Oracle PL/SQL Developer:

Հայկ Ղալեչյան

Head of Data

Հայկ Ղալեչյանը ոլորտում ունի 12+ տարվա աշխատանքային փորձ։ Տնտեսագիտության և կառավարման բնագավառներում հրատարակել է 8 գիտական հոդված: BDG-ում իրականացնցում է «Microsoft Power BI & Introduction to Tableau», «Data Analytics Full Course» և «Ֆինանսական մոդելավորում» դասընթացները։ «Մասնակցելով վերլուծական դասընթացին՝ Դուք ներդրում եք կատարում Ձեր ապագայի մեջ: Սա Ձեր ներուժը բացահայտելու, կարիերայի հետագիծը ձևավորելու և տվյալների վրա հիմնված արժեքավոր մասնագետ դառնալու հրաշալի հնարավորություն է: Դառնալով այդ մասնագետը՝ կարող եք նշանակալից ազդեցություն ունենալ անընդհատ զարգացող բիզնես աշխարհում»,-նշում է նա:

Անի Հովհաննիսյան

Որակի ապահովման ավագ մասնագետ

Անին ունի 10 տարվա աշխատանքային փորձ որակի ապահովման ոլորտում։ Այժմ աշխատում է Flux Technologies-ում որպես Senior QA Engineer։ Աշխատել է տարբեր տեսակի ծրագրերի հետ․ խաղեր, բջջային հավելվածներ, վեբ կայքեր, ունի աշխատանքային փորձ տարբեր տեխնոլոգիաների հետ։ Դասընթացներում Անին առավելագույնս ներառում է օրինակներ և խնդիրներ իր փորձից, որոնց լուծումը օգնում է մասնակիցներին պատկերացնել որակի ապահովման մասնագետի աշխատանքային պրոցեսները։

Աննա Մանուկյան

Արտ տնօրեն, SMM մենեջեր, կոնտենտի ստեղծման մասնագետ

Աննան առաջին մասնագիտությամբ պատմաբան-կովկասագետ է։ Համատեղելով ընթերցանությունը, լուսանկարչությունը և վիզուալ սթորիթելլինգը՝ նա սկսել է իր կարիերան որպես բլոգեր, իսկ այնուհետև նաև կոնտենտի ստեղծման մասնագետ։ Աննայի համար մասնագիտական ճանապարհին ուսուցիչներ են եղել ոչ միայն այն թիմերը, որոնց հետ աշխատել է, այլ նաև մարդիկ, ովքեր վստահել են և փոխանցել իրենց գիտելիքը։ Դասավանդման փորձը սկսել է հյուր դասախոսություններից՝ ստեղծարար մասնագիտությունների դասընթացների շրջանակում:

Անուշ Մանուչարյան

HR Specialist, Leadership Trainer

Անուշ Մանուչարյանն ունի ավելի քան 16 տարվա փորձ HR ռազմավարական կառավարման և կազմակերպչական զարգացման ոլորտում և 18+ տարվա փորձ թիմային կառավարման, վերապատրաստման, թրեյնինգի և քոուչինգի ոլորտում։ Անուշն ունի որակավորումներ Erickson Coaching International-ի, Human Resources Certification Institute-ի, Chartered Management Institute-ի կողմից։

Արեն Մայիլյան

Java Software Engineer, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Արենն ունի 10+ տարվա փորձ ՏՏ ոլորտում: Նա տարբեր տարիքային խմբերում դասավանդում է «Scheme design», «Programming C, C++», «LabView», «Linux OS», «Modern operating Systems», «Robotics», «Controller programming», «Java for beginners», «Java Intermediate» և «Java Academic Program» դասընթացները:

Արման Գյուլբուդաղյան

DevOps թիմի ղեկավար

Արմանը մանկուց հետաքրքրվել է համակարգիչներով և ՏՏ ոլորտ։ Հենց դա էլ նրան բերեց այս ոլորտ։ Կարիերան սկսելով որպես Python ծրագրավորող՝ նա մշակում էր Hardware լուծումներ Coca Cola-ի նախագծերից մեկի համար։ Հետագայում աշխատելով որպես Devops փորձնակ՝ Արմանը իր կարիերան շարունակեց հենց DevOps-ի բնագավառում։ Արմանն ունի դասավանդման փորձ դեռևս ինթերնշիփ ծրագրերի ղեկավարման փուլում։ Իսկ ներկայումս լինելով DevOps ղեկավար՝ անմիջական կերպով ներգրավված է փորձնակների և սկսնակ ինժեներների ուսուցման և մենթորության գործընթացներում։

Արսեն Ավետիսյան

RED Invest Group ընկերության համահիմնադիր տնօրեն

Արսեն Ավետիսյանը RED Invest Group-ի համահիմնադիր տնօրենն է, ում բազմամյա փորձը դարձել է ընկերության հաջողության հիմքը։ Նրա առաջնորդությամբ RED Invest Group-ը որդեգրել է զարգացման յուրահատուկ ձեռագիր՝ հիմնված շուկայի խորքային վերլուծության և հաշվարկված ռազմավարության վրա։ Տասնամյակների փորձը խոշոր ներդրումային ծրագրերում և բարդ բանակցային գործընթացներում հիմք են հանդիսացել ձևավորելու կառավարման մի մոդել, որտեղ համակարգային մտածողությունը համադրվում է ռիսկերի ճշգրիտ գնահատման հետ։ Նրա աշխատանքային մոտեցման հիմքում դրված է համակարգային մտածողությունը, շուկայի միտումների ճիշտ գնահատումը և ռիսկերի հաշվարկված կառավարումը։ Արսեն Ավետիսյանը մեծ ուշադրություն է դարձնում նաև թիմային մշակույթի ձևավորմանը՝ կարևորելով մասնագիտական պատասխանատվությունը, վստահությունը և երկարաժամկետ համագործակցությունը որպես կայուն արդյունքների հիմք։ Այսօր նա իր բազմամյա փորձը փոխանցում է նաև կրթական և մասնագիտական նախաձեռնությունների միջոցով՝ ներկայացնելով այն գործնական մոտեցումները, որոնք օգնում են արդյունավետ աշխատել անշարժ գույքի շուկայում և նպաստում են ոլորտի կայուն զարգացմանը Հայաստանում։

Հրանտ Սեդրակյան

Ավագ պրոդուկտի ղեկավար

Հրանտն ունի պրոդուկտի ղեկավավարման 8+ տարվա փորձ։ Աշխատել է հետևյալ ոլորտներում՝ տրանսպորտ, խաղային , արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, բլոքչեյն։ Այժմ աշխատում է Krisp ընկերությունում՝ որպես ավագ պրոդուկտ մենեջեր։

Մարիամ Չթչյան

COO / Program Manager

Մարիամ Չթչյանը HackTech ընկերության գործադիր տնօրենն է (COO), որն ունի ավելի քան 9 տարվա փորձ` որպես Program և Delivery Manager։ Նա սկսել է իր կարիերան որպես կրտսեր ծրագրի ղեկավար, իսկ այսօր արդեն ղեկավարում է ընկերության Product Manager-ների և QA-ների թիմը։ Իր մասնագիտական ուղու ընթացքում Մարիամը աշխատել է նաև միջազգային ընկերություններում, ինչպիսիք են River Island-ը և Blink-ը, ինչը նրան հնարավորություն է տվել ձեռք բերել արժեքավոր փորձ միջազգային աշխատաշուկայում: Մարիամը PMI Agile Certified Practitioner (PMI-ACP)®, Project Management Professional (PMP)® և International Scrum Master (ISM) որակավորմամբ մասնագետ է։ Նա մեծ ուշադրություն է դարձնում մասնագիտական շարունակական զարգացմանը և սիրում ու արժևորում է գիտելիքներ և փորձի փոխանակումը ուսանողների հետ։ Նա այստեղ է՝ փոխելու ձեր տեսակետը նախագծերի կառավարման վերաբերյալ և ինչպես հենց ինքն է նշում՝ «Այս դասընթացը դարպաս է նախագծերի կառավարման աշխարհում իսկական առաջնորդ դառնալու համար»։

Շուշան Տոնոյան

Ավագ Գրաֆիկ Դիզայներ

«Իմ մոտիվացիան ուրիշներին մոտիվացնելն է: Շատ հետաքրքիր է, երբ կարողանում ես մարդկանց մեջ սեր ու հետաքրքրություն առաջացնել նոր մասնագիտության հանդեպ: Շատ եմ սիրում, երբ ուսանողներս հաջողում են: Դա իմ նպատակներից ամենագլխավորն է և, երբ հասնում եմ դրան, մոտիվացիաս հազարապատկվում է»։ Շուշանն ունի 13+ տարիների աշխատանքային փորձ ոլորտում: Նա հանդիսանում է Trace Studio-ի հիմնադիրը և արտ-տնօրենը։ Ունի 7+ տարիների դասավանդման փորձ BDG-ում՝ որպես գրաֆիկ դիզայնի թրեյներ։

Վահագն Քարամյան

Design Team Lead

Իր աշխատանքում մշտապես կրեատիվ լուծումներ փնտրող Վահագն Քարամյանն է։ Նա շատ է կարևորում բիզնեսի հաջողության մեջ UX|UI դիզայնի դերը։ Ցանկացած մասնագիտական աշխատանք նա կատարում է՝ հաշվի առնելով բիզնեսի շահավետությունը։ Այս սովորույթը, իր կարծիքով, ավելի մրցունակ է դարձնում UX|UI դիզայներին իր աշխատանքում։ Մինչև իր սիրելի մասնագիտությունը գտնելը շատ մասնագիտություններ է փորձել՝ վիդեոմոնտաժից մինչև գրաֆիկ դիզայն։ Թրեյների աշխատանքը ընտրել է ուսանողների մոտ մասնագիտական բարձր սանդղակ սահմանելու և իրենց նպատակներին մոտեցնելու համար։ Նա կարծում է, որ ուսուցման ամենակարևոր մեթոդաբանությունը խնդիրներին ուսանողի աչքերով նայելն է։

BDG Կյանք

Իրական պահեր մեր դասընթացներից, միջոցառումներից և համայնքից։

Ուսանողների կարծիքներ

Մեր ուսանողները` մեր մասին

K

Karine Qocharyan

HR Management: AI Powered

Շատ օգտակար և հետաքրքիր դասընթաց էր։ HR Management: AI Powered դասընթացի ընթացքում ձեռք բերեցի նոր գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կարևոր են HR ոլորտում սկսելու և զարգանալու համար։ Շնորհակալ եմ դասընթացավարներին և Business Development Group-ին՝ պրոֆեսիոնալ մոտեցման և գիտելիքները մատչելի ներկայացնելու համար։

N

Narek Arshakyan

Բիզնես վերլուծություն

I had a great experience studying the "Business Analysis" program at Business Development Group. The course was well-structured, practical, and focused on real-world business scenarios. The trainers were knowledgeable, supportive, and always willing to answer questions and provide guidance. I especially appreciated the hands-on approach, which helped me strengthen my skills in Power BI, SQL, Power Query, DAX, and data modeling. The assignments and projects were challenging enough to build confidence while also preparing students for real business tasks. The learning environment was professional, friendly, and motivating. I highly recommend BDG to anyone looking to start or advance a career in Business Intelligence and data analytics. Thank you to the entire BDG team for the knowledge, support, and valuable experience!

E

Erik Hasoyan

UX/UI Design for Beginners: AI Powered

I’d like to sincerely thank my trainer, Irina Arzumanyan, and BDG for such a great learning experience. Throughout the "UX/UI Design for Beginners: AI Powered" course, Irina was always patient, supportive, and easy to talk to. Whenever something wasnt clear, she took the time to explain it and make sure we actually understood it instead of just moving on. I appreciate that she encouraged us to ask questions, share our ideas, make mistakes, and learn from them. Her feedback and guidance really helped me improve and feel more confident in my skills. Definitely recommending !

R

Raf Marg

Product Management Essentials + PSPO Certification

The most valuable 3 months of my learning experience, Thanks to Hrant and Qristine!

A

Arpine Movsisyan

Manual QA

BDG-ում Manual QA դասընթացն անցնելը ինձ համար իսկապես շատ արժեքավոր փորձ էր։ Դասընթացը ոչ միայն արդարացրեց, այլև գերազանցեց իմ սպասելիքները։ Հատկապես հաճելի էր, որ աշխատանքի ընդունվելու գործընթացում, երբ գործատուները տեսնում էին, որ ես սովորել եմ BDG-ում, նույնիսկ տեսական հարցերի մեծ մասը չէին տալիս, քանի որ վստահ էին, որ անհրաժեշտ գիտելիքներն արդեն ունեմ։ Շատ շնորհակալ եմ ամբողջ BDG թիմին այսպիսի որակյալ և պրակտիկ դասընթացի համար։ Առանձնահատուկ շնորհակալություն իմ թրեյներ՝ Անի Հովհաննիսյանին, իր մասնագիտական մոտեցման, համբերատարության, աջակցության և գիտելիքները գործնական ու հասկանալի ձևով փոխանցելու համար։

Գ

Գայանե Հայրապետյան

Գրաֆիկ դիզայն սկսնակների համար

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Շուշան Տոնոյանին՝ ինձ համար դիզայնի աշխարհը բացահայտելու և դեպի այդ աշխարհ ճիշտ ճանապարհը ցույց տալու համար։ 💙🤗 Հպարտ եմ, որ ժամանակին կատարել եմ ճիշտ ընտրություն և անսահման մոտիվացիա եմ ստացել լավագույն թրեյներից։ Եվ ամենակարևորը՝ այդ մոտիվացիան մինչ օրս էլ շարունակում եմ ստանալ։ Ասում են՝ աշակերտի յուրաքանչյուր հաջողության հետևում կանգնած է ուսուցիչը։ Իմ հաջողությունների հետևում կանգնած է իմ անսահման սիրելի ուսուցիչը՝ ընկեր Շուշանը։ 🤍 Շնորհակալ եմ ոչ միայն փոխանցած գիտելիքների, այլև հավատալու, ոգեշնչելու և միշտ առաջ գնալու մոտիվացիա տալու համար։ Անչափ շնորհակալ եմ նաև BDG-ի ողջ թիմին՝ պրոֆեսիոնալիզմի, կազմակերպվածության և ստեղծած հիանալի միջավայրի համար։ ✨ Այս ճանապարհը նոր է սկսվում… MY NEXT CHAPTER — GRAPHIC DESIGN.

Ամալի Գրիգորյան

Ամալի Գրիգորյան

Agile Project Management Essentials

Շնորհակալություն հաճելի միջավայրի և լավ ուսուցման համար։ Հատուկ շնորհակալություն Արմանին, ով բացի լավ ուսուցիչ լինելուց, ցույց է տվել անհատական և բարի մոտեցում յուրաքանչյուրին։

Անաստասիա Գևորգյան

Անաստասիա Գևորգյան

UX/UI for Beginners

Ավարտել եմ «UI/UX դիզայն սկսնակների համար» կուրսը Վահագն Քարամյանի մոտ։ Շատ գոհ եմ թե՛ դասընթացից, թե՛ տրված գիտելիքներից, և թե՛ մեթոդներից։ Եթե ցանկանամ այլ դասընթացի ևս մասնակցել, միանշանակ կընտրեմ հենց BDG-ն։

Ինեսա Սիմոնյան

Ինեսա Սիմոնյան

Գրաֆիկ Դիզայն

BDG-ի անձնակազմը ամենալավատեսական լիցք բան տվողներից է՝ շնորհիվ մեր շատ սիրելի Շուշանա Տոնոյանցի։ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՁԵԶ։

Աստղիկ Աբրահամյան

Աստղիկ Աբրահամյան

UX/UI For Beginners

BDG-ն ստեղծել է հրաշալի միջավայր սահուն և հաճելի ուսումնական ընթացք ապահովելու համար։ Ես մասնակցել եմ UX/UI For Beginners դասընթացին, և դասընթացավարներ՝ Դավիթ Նաղաշյանի ու Արման Անտոնյանի նվիրված աշխատանքի, մշտական աջակցության շնորհիվ ձեռք բերել կայուն գիտելիքներ։

Սյուզաննա Միքայելյան

Սյուզաննա Միքայելյան

HR Management, HR Accounting, MS Excel Full Course

Մասնակցել եմ HR Management, HR Accounting և MS Excel Full Course դասընթացներին։ Կարող եմ փաստել, որ այստեղ դասավանդում են լավագույն մասնագետները։ Եվ իհարկե չեմ կարող չնշել, թե որքան ջերմ ու հոգատար է անձնակազմը։ Որակյալ կրթությունն ու դրական միջավայրը BDG-ում ապահովված են։

Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյան

SMM Architecture: From Tools to Strategy

SMM սովորելու տեղատարափ առաջարկներից ընտրել էի BDG-ի կազմակերպած դասընթացը, և առաջին իսկ օրվանից համոզվել, որ չեմ սխալվել։ Թրեյներ Արման Չիլինգարյանի դասերը հագեցած էին թե՛ տեսական, թե՛ գործնական մասով և թե՛ հումորով, որի համար իրեն առանձնահատուկ շնորհակալություն։ Շատ ուրախ եմ, որ այս նոր ոլորտը բացահայտելու առաջին փուլը վստահել էի հենց BDG-ին։ Իսկ անձնակազմի պրոֆեսիոնալիզմի ու ստեղծած դրական մթնոլորտի մասին խոսքերն ավելորդ են։

Same You Just Better

Արե՛ք առաջին քայլը, գրանցվե՛ք անվճար խորհրդատվության և ունեցե՛ք նոր հաջողություններ Ձեր կարիերայում։